Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն ժամանակ միայն երբ Սահակն ու Մեսրոպը
կազմեցին (կամ վերակազմեցին) Հայկական այբբենը
եւ երբ առաջի թարգմանիչները Հայերէն
լեզուով թարգմանեցին Սուրբ գիրքը([1]):

Ապա՝ լեզուն ոչ միայն ծնունդ է տալիս, այլ
նաեւ ապրեցնում է ազգը:

Ֆրանսիացիները, աւստրիացիները, սպանացիները
ու Հռովմի պապը դարերով յօշոտեցին
Իտալիայի գեղեցիկ մարմինը, պատառ—պատառ արին
իտալական ազգը: Բայց, որովհետեւ մնում

  1. Հարկ կա՞յ արդեօք նախագգուշացնելու ընթերցողին,
    որ <ծնունդ> բառը գործածւում է այստեղ իր պայմանական
    մտքով: Իրականութեան մէջ կենսական երեւոյթները
    ոչ ծնունդ ունեն եւ ոչ վախճան, կեանքը ոչ սկսւում
    է եւ ոչ վերջանում, այլ միայն փոփոխւում է, նոր ձեւեր
    ստանում, միշտ ու անընդհատ շարունակ: Բայց և այնպէ՜ս,
    մենք ասում ենք՝ երեխան ծնուեց (եւ հասկանում
    ենք, թէ ինչ ենք ուզում ասել), թէեւ գիտենք, որ երեխան
    իր «ծնուելուց» առաջ էլ գոյութիւն ունէր իր մօր արգանդում:
    Ասում ենք՝ ծնուեց, ոչ այն մտքով թէ գոյութիւն
    առաւ անգոյութիւնից, այլ որ մտաւ գոյութեան մի նոր
    փուլի մէջ, որը էապէս տարբերւում է առաջուանից: Ազգը՝
    իր սաղմային վիճակի մէջ՝ նոյնքան հին է. որքան եւ
    մարդկային հասարակութիւնը։ Բայց ինչպէս որ մօր արգանդից
    դեռ չբաժնուած պտուղը մարդ չենք անուանում,
    այնպէս էլ ազգ չենք անուանում այն ազգային սաղմերը,
    որ անշուշտ գոյութիւն ունէին ամենահին, նախապատմական
    հասարակութիւնների մէջն անգամ։