Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կան պատմական երկու մեծ օրինակներ, որ
կարծես Հակառակն են ապացուցանում — Հրէական
ազգն ու լատինական լեզուն: Հրեաները
դարեր առաջ - կորցրել են իրենց լեզուն, բայց
մինչեւ այսօր էլ պահել են իրենց ազգութիւնը:
Միւս կողմից՝ լատին լեզուն պահեց իր գոյութիւնը
ամբողջ Միջին դարերի ըեթացքում (մասամբ
իսկ Վերածնունդի շրջանում), թէեւ լատին
ազգը չքացած Էր արդէն:

Այս օրինակները որքան էլ գայթակղեցուցիչ
լինեն ըստ երեւոյթին, չեն կարող կասկածի տակ
դնել այն անքակտելի կապը, այն փոխադարձ
անհրամեշտութիւնը ու փոխադարձ պայմանաւորումը,
որ գոյութիւն ունեն ազգի ու լեզուի միջեւ:

Հրէական ազգի վերաբերմամբ չի կարելի ասել,
թէ նա վերջնականապէս կորցրել է իր ազգային
լեզուն: Եբրայերէնը շարունակում է մնալ
կրօնական գրքերի մէջ, շարունակում է մնալ
հրեաների առօրեայ աղօթքի լեզուն, աւանդւում
է դպրոցներում, մասամբ նաեւ խօսւում: Վերջապէս,
այդ լեզուով դեռ այսօր Էլ գրւում են ու
տպագրւում դրքեր, նոյնիսկ պարբերական հրատարակութիւներ:
Սա շատ քիչ է, ի հարկէ (լատինական
լեզուն նոյնպէս շարունակում է մնալ
աղօթքի լեզու կաթոլիկների համար ու նոյնպէս
աւանդւում է որոշ դպրոցներում), բայց եւ այնպէս
եբրայերէնը մեռած չէ ամբողջովին: Յետոյ
հրեաները միջին Եւրոպայում, ուր կենտրո–