Jump to content

Էջ:Աթաբեկ Խնկոյան, Աղւեսն ու պուտուկը.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղւէսը նստել է բնի մէջ, ականջ է դնում ու ասում. «Էս ի՞նչ էն է, ո՞վ է խօսողը։ Նայեմ թէ՞ չէ։

Չը դիմացաւ—դուրս նայեց։ Ի՞նչ տեսնի-կաւէ պուտուկ։

«Սըրան մտիկ, է՜. եկել է ինձ վախեցնի։ Վախեցնելը տես ոնց կը լինի։