Jump to content

Էջ:Աթաբեկ Խնկոյան, Աղւեսն ու պուտուկը.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վազեց աղւէսը դէպի գետը ու ուզեց խեղդի պուտուկը։ Ջուրը բլթբլթալով լցւում էր պուտուկը. բը՜լթ հա բը՜լթ։

— Չասի՞, կը խեղդեմ. հիմա խնդրում ես, հա՞։ Չես պրծնի, չէ։

Պուտուկը լցւում էր լցւում ու սկսեց աղւէսի շունչը կտրել։

— Այ յիմար, ի՞նչ ես անում։ Ես հանաք արի, դու էլ ղորք կարծեցիր։