Jump to content

Էջ:Աթաբեկ Խնկոյան, Կի-կի-լի-կի՜.pdf/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միւս ընկերները-Կատուն, Շունը, Ուլը շրջապատեցին Իշուկին և այնպէս մլաւելով, հաչելով, մկմկալով և զռալով, կի՜կի՜լիկի՜ կանչելով, լուսաբացին գիւղ մտան:

Աքլորը Իշուկի վրայից թռաւ կտուրը և հպարտ-հպարտ երգեց.

Կի՜կի՜լի՜կի՜...
Աքլորն եմ, Կի՜կի՜լի՜կի...
Թագւորն եմ,
Մի հաւ ունեմ տունն է,
Մի հաւ ունեմ բունն է,

Մինն էլ տարել էր չարչին.
Դուռ ու դրկից ժողւեցի,
Մութ գիշերով գնացի,
Չարչուն տան մէջ պատժեցին.

Վառօս տարել էր գերի,
Գնացի ու ետ բերի.
Կի՜կի՜լի՜կի... Թագւորն եմ․
Կի՜կի՜լի՜կի... Աքլորն եմ: