Jump to content

Էջ:Աթաբեկ Խնկոյան, Կի-կի-լի-կի՜.pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Ո՞ւր էք գնում, Կատու.
«Շանը հարցրու»
— Ո՞ւր էք գնում, Շուն,
«Աքլորին հարցրու».

—Ո՞ւր էք գնում, Աքլոր.
Կի-կի-լի-կի՜, Աքլորն եմ,
Կի-կի-լի-կի՜, Թագւորն եմ,
Մի հաւ ունեմ տունը չէ,

Մի հաւ ունեմ բունը չէ,
Մինն էլ տարել է չարչին,

Գնամ պատժեմ տան միջին:
…Ես էլ կըգամ:

«Լաւ, հինգ չըլինենք, վեց լինինք:»
Մի քիչ էլ որ գնացին, Իշուկը հարցրեց.

—Ո՞ւր էք գնում, Ասեղ.
«Կոպալին հարցրու».
Ո՞ւր էք գնում, Կոպալ.

«Կատւին հարցրու».
—Ուր էք գնում, կատու.
«Շանը հարցրու»,