Մուկը վազեց գոմշին արտում,
լուծ քշելիս, տխուր-տրտում։
«Գոմէշ, ասաւ, դու հըզօր ես,
դու հըզօր ես, ուժի տէր ես.
քո դստրիկը հեզիկ-նազիկ,
հեզիկ-նազիկ, ոսկեմազիկ,
տուր ինձ՝ տանեմ, տանեմ հարսիկ»։
— Ե՞ս եմ հըզօր ուժի տէր...
Որ էտպէս է, բա էս անտէր
գութանն ի՞նչ է ինձ չարչարում
ու իմ ուսիս ցաւ պատճառում