Գոմշին թողեց, վազեց գնաց,
«Հըզօր գութան, ասաւ, մի կաց։
Օրօր, շորոր արտ ես վարում,
ոլոր-մոլոր ակօս շարում.
քա՜նի, քա՜նի լուծ ու լծկան
ճիպոտի տակ քեզ քաշող կան.
քո դստրիկը հեզիկ-նազիկ,
հեզիկ-նազիկ, ոսկեմազիկ,
տուր ինձ՝ տանեմ, անեմ հարսիկ»։
— Ուժիս գովքը այլ կերպ կը տա՜ն.
Որ հըզօր եմ — ինչո՞ւ համար
հողի միջին մութ ու խաւար
էն թիզ ու կէս,
գետնի բզէզ,
արմատ ու սէզ
ինձ ջարդում են ուզածի պես։