«Արմատ, արմատ, հըզօր արմատ,
ասաւ փեսայ Մուկը մի մատ.
դու շատ զօռ ես, դու հըզօր ես,
գութանին էլ դու կը կոտրես.
քո դստրիկը հեզին-նազիկ,
հեզիկ-նազիկ, ոսկեմազիկ,
տուր ինձ՝ տանեմ, անեմ հարսիկ»։
— Արմատը ո՞վ, հըզօրը ո՞վ...
վե՛ր կաց գնա դու մկան քով.
ա՛յ ձեր ցեղը շատ հըզօր է,
գետնի միջին բուն կը փորէ,
կը որոնէ սէզ ու արմատ,
կուտէ, կուտէ նա անընդհատ։