Jump to content

Էջ:Աթաբեկ Խնկոյան, Փեսացու մուկը.pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մուկը վազե մի մկան մօտ,
ասաւ.
— «Նանի, մեր հին ծանօթ,
այ գութանը խօսքթիս վկայ,
քեզնից հըզօր չը կա՜յ, չը կա՜յ.
քո դստրիկը հեզիկ-նազիկ,
հեզիկ-նազիկ, ոսկեմազիկ,
տուր ինձ՝ տանեմ, անեմ հարսիկ»։
— Բարով, մկնիկ, բարով տեսայ,
էսպէս բան կայ, դէհ շուտ ասա,
ես քեզ զոքանչ, դու ինձ փեսայ.
իմ աղջիկը հեզիկ-նազիկ,
հեզիկ-նազիկ, ոսկեմազիկ,
կը տամ ես քեզ, արա հարսիկ։—

15