Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գընում, ասում.
«Բարև, բարև,
Էս աշխարհի հըզօր արև.
քո դստրիկը հեզիկ-նազիկ,
հեզիկ-նազիկ, ոսկեմազիկ,
տուր ինձ՝ տանեմ, անեմ, հարսիկ»։
— Ես ո՞րտեղի հըզօրն եմ որ...
տես, էն ամպն է ինձնից հըզօր։
Մին էլ տեսար արագ-արագ,
քաթանի պէս երկար-բարակ,
տարածւում է կապուտակում,
վարագոյրով դէմքս ծածկում,—
արեգակը մկանն ասաւ։
|
|
3