Jump to content

Էջ:Աթաբեկ Խնկոյան, Փեսացու մուկը.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մուկը վազեց ամպին հասաւ.
«Այ հըզօր ամպ, բարև, բարև,
ո՞ւր ես գնում վերև, վերև.
քո դստրիկը հեզիկ-նազիկ,
հեզիկ-նազիկ, ոսկեմազիկ,
տուր ինձ՝ տանեմ, անեմ հարսիկ»։
— Ես ո՞րտեղի հըզօրն եմ որ,
այ քամին է ինձնից հըզօր։
Որ բարկացաւ, էլ գութ չունի.
ուր ուզենայ ինձ կը տանի.
նա ինձ կանի փաթիլ-փաթիլ,
ու կը քամի կաթիլ-կաթիլ։

5