Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մուկը վազեց հասաւ քամուն,
ասաւ.
«Քամի, հըզօր ես դուն.
ամպին կանես փաթիլ-փաթիլ
ու կը քամես կաթիլ-կաթիլ.
քո դստրիկը հեզիկ-նազիկ,
հեզիկ-նազիկ, ոսկեմազիկ,
տո՛ւր ինձ՝ տանեմ, անեմ հարսիկ»։
— Ե՞ս եմ հըզօր, երանի քեզ...
չէ՛, չէ՛, մկնիկ, դու խաբւել ես.
զօրեղ տեսնես դու սև գոմշին.
կուզեմ պոկեմ, բերեմ կաշին,
բայց ո՞րտեղից... ինչո՞ւ տէր եմ,
որ ուզածս պոկեմ, բերեմ։
|
|
7