Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՇՈՒՂԻ ԵՐԳԵՐԻՑ

________________________________________

«Դարդ ունեցողը աշուղ կըկտրի»
Ժողովրդական խսոսք

1


ԻՄ ՍԱԶԸ


Սազ եմ առել,
Աշուղ դառել,
Սիրտ եմ դըրել իմ սազում.
Սըրտի՜ վերք եմ,
Սրտի երգ եմ
Սազիս ձենով ձեզ ասում...

Զեղ անհատնում
Դարդ եմ պատմում,
Դարդի ծո՜վ կա իմ սազում,
է՛ն եմ երգում,
Ի՛նչ կա կյանքում —
Կյանքի երգ եմ ձեզ ասում...


ՄՈՐ ՑԱՎԸ

Յա՛ սիրտ տվեք, որ դիմանամ
Գըլխիս ընկած ժեռ քարին...
Յա՛ մահ տվեք, որ չիմանամ
Ազիզ բալես ո՞ւր տարին...