Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Գլուխ երկրորդ
ԱԽԱԼՔԱԼԱՔԻ 1918-Ի ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈԻԹՅՈԻՆԸ
Ջավախքը և հայությունը
(Պատմական համառոտ ակնարկ)

Ջավախքի մասին մեզ հասած հնագույն գրավոր տեղեկությունը Արարատյան (Վանի) թագավորության մ. թ. ա. VIII դ. Արգիշտի Ա թագավորի «Խորխորյան տարեգրությունն» է, որտեղ Արգիշտիի գրաված տարածքների թվում հիշատակվում է նաև Ջավախքը՝ «Զաբախա» ձևով։ Արգիշտին միավորում էր կամ վերամիավորում երկրի հյուսիսում գտնվող հայկական («Եթիույան») ցեղերին, որոնց սահմանները հյուսիսում հասնում էին մինչև Մոսխական լեռնաշղթայի հյուսիս-արևելյան ծայրամասը, ուր գտնվում էր Սուրամ երկիրը և լեռնաշղթան[1]:

Այնուհետև, ըստ Ստրաբոնի վկայության, Հայոց Արտաշես Ա թագավորը Գուգարք նահանգը (ինչպես նաև նրա Ջավախք ու Թռեղք գավառները), որը Երվանդունիների հարստության ժամանակաշրջանում շարունակում էր մնալ հայկական պետության կազմի մեջ և միայն մ. թ. ա. III դարի վերջերին էր անցել Վրաստանին, մ. թ. ա. II դարի սկզբներին վերամիավորում է մայր հայրենիքին։ Այս մասին վկայում են նաև Խորենացին և վրացական աղբյուրները։

Գուգարք նահանգը (հյուսիսային բդեշխությունը) Հայկական պետության կազմում շարունակում է մնալ մինչև մ. թ. 387 թվականը, որից հետո անցնում է վրաց մարզպանությանը։

IX դ. Ջավախքի հարավային մասը՝ Գոգշենը[2], միացվում

  1. Տե՛ս «Լրաբեր հասարակական գիտությունների» 1990 թ. № 3, էջ 83 (Վ. Ա. Գայսերյան. «Սեպագիր աղբյուրների Kur Etiu երկրի տոպոնիմիկայի հարցեր»)։
  2. Այժմ Վրաստանի Նինոծմինդայի շրջանի (նախկին Բոգդանովկայի շրջան) հարավ-արևելյան մասն է։