Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է հայ Բագրատունիների թագավորությանը։ Գավառը XII—XIV դդ. Ջավախքի Զաքարյանների ժառանգական կալվածքն էր (Թամար թագուհին էր այն նվիրել Սարգիս Զաքարյանին՝ Թմոգվեցուն, Սարգիս Երկայնաբազուկի եղբոր տղային)։

1266-ին Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին մոնղոլների օգնությամբ Վրաստանից անջատել է Սամցխեն՝ Ջավախքի հետ, և կազմել է կիսանկախ Սամցխե-Սաաթաբագոյի իշխանությունը։ 1637-ին թուրքերն այն գրավելով՝ դարձրին Ախալցխայի փաշայություն, որի սանջակներից էր Ջավախքը (Ախալքալաքը):

1829-ին Ախալքալաքի և Ախալցխայի գավառները միացվեցին Ռուսաստանին։

Հայերը Ջավախքում ապրել են անհիշելի ժամանակներից, որի լավագույն ապացույցն են հնդեվրոպական վիշապաքարերը (դրանք բավականին շատ են Ջավախքում և Թռեղքում), որոնք, ինչպես գտնում է Ն. Մառը, ստեղծվել են մեզանից 7 հազար տարի առաջ[1]։ Ի դեպ, հայկական լեռնաշխարհից հեռանալիս հնդեվրոպական մի շարք ցեղեր «վիշապ» կոչվող քարակոթողները իրենց հետ սայլերով տարել են իրենց նոր հայրենիքները՝ Իրան, Ենիսեյի ափերը, Հյուսիսային Կովկաս և այլուր, կամ ուղղակիորեն վերցրել են այդ պաշտամունքային կոթողների գաղափարը…։

Հայերը Ջավախքում ապրելով անընդմեջ, իրենց հնդեվրոպացի նախնիների ստեղծած այդ «վիշապ» կոչվող քարակոթողների օրինակով՝ շարունակել են ստեղծել մշակույթի ուրիշ հուշարձաններ ևս։ Դրանցից կարելի է վկայակոչել քրիստոնեության շրջանում վիշապաքարերի վերածելը հյուսիսային Հայաստանին հատուկ հսկա (2,5—3 մ. բարձրության) թևավոր ծավալային խաչքարերի, Ն. Մառի արտահայտությամբ, զուտ հայկական մշակույթի հուշարձանների…[2]

Ջավախքի միջնադարի հայկական նյութական մշակույթի հուշարձանները հետաքրքիր են նաև Ջավախքի տարածքով մեկ սփռված մոտ 40 այն խաչքարերի գոյության փաստով,

  1. Տե՛ս «Բանբեր Երևանի Համալսարանի», 1989 թ., № 2 Ա. Ս. Սանոսյան. (Ջավախքի «Վիշապ», քարակոթողները»):
  2. Տե՛ս նույն տեղում: