Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք թվագրվում են IX—XVI դարերով և մեծ մասի վրա կա հայերեն արձանագրություն[1]։

Վերին Ջավախքի արևմտյան հատվածում տարածված են վաղ քրիստոնեական շրջանի քարե քառակող բարձր կոթողները, որոնց գլխին դրված են քարե ծավալային խաչեր։ Նման կոթողներ, որոնցից շատ կան նաև Լոռիում, կանգնեցված են՝ Ջավախքի Բարալեթ, Կումուրդո (Գումբուրդո), Աբուլ, Բզավրեթ, Քսովրես գյուղերում։

Տարբեր ժամանակներում գավառում հայերի հոծ և մասսայական առկայության մասին են վկայում նաև հետևյալ փաստերը։

Լեոն, հենվելով վրացական աղբյուրների վրա, գրում է, IV դարի սկզբներին, երբ սուրբ Նինոն (Նունե) Հայաստանից Ջավախքի վրայով Վրաստան է գնում՝ քրիստոնեություն քարոզելու, Թափարավան (Փարվանա) լճի մոտ հանդիպում է Մցխեթայից ու նրա շրջակայքից եկած վրացի հովիվների (մինչև հիմա էլ Վրաստանի հովիտներից ոչխարները քշում են Ջավախքի ամառային փարթամ արոտավայրերը) և նրանց հայերեն հարցնում Մցխեթայի՝ Վրաստանի այն ժամանակվա մայրաքաղաքի, ճանապարհը, վերջիններս հայերեն են պատասխանում և ցույց տալիս ճանապարհը[2]։

Դա նշանակում է, որ վրացի հովիվները հայերեն սովորել են այդտեղ՝ հայաշատ Ջավախքում։

Լեոն մեկ ուրիշ տեղ վրաց VI—VII դդ. գործիչ Կյուրիոն կաթողիկոսի ծննդավայր Ջավախքը համարում է «կես-հայկական կես-վրացական» գավառ[3]։

Երվանդ Լալայանն իր «Ջավախք» աշխատության մեջ գրում է, որ Ախալքալաքի հին բերդում «գտնված քարերից շատերը ծածկված են եղել հայերեն արձանագրություններով, որոնք վերաբերում են ԺԳ—ԺԴ և ԺԵ դարերին»[4]։

Երբ նայում ենք Թուրքիայի 1595-ին անցկացրած Գյուրջիստանի (Վրաստանի) վիլայեթի հարկահավաքման ցուցակները,

  1. Այդ խաչքարերի մասին նյութերը ինձ տրամադրել է քաջագիտակ հետազոտող պարոն Սամվել Կարապետյանը։
  2. Տե՛ս Լեո, Երկերի ժողովածու, հատոր I, Եր, 1966 թ. էջ 335։
  3. Տե՛ս Լեո Երկերի ժողովածու, հատոր II, Եր, 1967 թ., էջ 227։
  4. Տե՛ս Ե. Լալայան, Երկեր, հ. 1, Եր., 1988թ., էջ 55։