Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերազմի տարիներին Ստալինն աքսորեց իրենց նախապապերի հայրենիքը…

Այդ գյուղերից մի քանիսում հայեր վերաբնակվեցին…

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ 1917—1918ԹԹ.

Դեռևս առաջին համաշխարհային պատերազմից առաջ Անդրկովկասի ժողովուրդների մեջ կար այն գաղափարը, թե երկրամասում պետք է գավառական ինքնավարություններ (զեմստվոներ) ստեղծել, ինչպես Ռուսաստանի շատ նահանգներում։ Անհրաժեշտություն առաջացավ զեմստվոներ մտցնելուց առաջ տեղում կատարել վարչական սահմանների փոփոխություն՝ ըստ պատմական, տնտեսական, աշխարհագրական և ազգագրական սկզբունքների։ Այդ նպատակով պատերազմի ընթացքում բանակցությունների մեջ էին մտել երկրամասի հիմնական ազգերի կուսակցությունների ներկայացուցիչները։

Վրաց մենշևիկներն իրենց համաձայնությունը հայտնեցին Ախալքալաքի գավառն անջատել Թիֆլիսի նահանգից և միացնել նոր կազմվելիք Ալեքսանդրապոլի նահանգին[1]։

Կովկասյան կոմիսարիատի որոշմամբ կազմվել էր Անդրկովկասի վարչական սահմանաբաժան նախագիծ, որը հաստատվել էր Կերենսկու կառավարության կողմից։ Ըստ այդ նախագծի Ալեքսանդրապոլի նահանգը պետք է ունենար հետևյալ գավառները։

1. Ալեքսանդրապոլի, 2. Կողբի, 3. Կարսի, 4. Կաղզվանի, 5. Լոռվա, 6. Ախալքալաքի։

Խնդրո առարկա Ախալքալաքի գավառը զգալի փոփոխությունների էր ենթարկվելու։ Գավառի կազմի մեջ էին մտցվելու՝ 1. Ախալքալաքի գավառը 1917-ի սահմաններով, որտեղ բնակչության 76 %-ը հայեր էին (հայերից բացի ապրում էին վրացիներ՝ 7 %, ռուսներ/դուխաբորներ՝ 8 %, թուրքեր և մահմեդական քրդեր՝ 8 %, այլ ազգեր՝ 1%).

2. Բորչալուլի գավառի Նարդևանի, Ավրանլոյի և Աշղալայի գյուղական հասարակությունների գյուղերը, որոնք հիմնականում հայաբնակ էին (այժմ այդ նախկին գյուղական

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918 թ., № 10։