Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակությունների 15 հայկական գյուղերը, որոնք գտնվում են անմիջապես Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկայի և Ախալքալաքի շրջանների հարևանությամբ՝ հյուսիսից, մտնում են Ծալկայի շրջանի մեջ).

3. Գորիի գավառի Բաքուրիանի գյուղական համայնքի Ղըզըլքիլիսա և Մոլիթ հայկական գյուղերը, որոնք գտնվում են Տաբածղուրի բարձրալեռ լճի ափին և այժմ մտնում են Բորժոմիի շրջանի կազմի մեջ, չնայած դրանց աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ միայն Ախալքալաքի շրջանի մեջ լինելն է նպատակահարմար…

Ախալքալաքի գավառի նման վարչատերիտորիալ վիճակի առկայությամբ գավառի ապագա 125 հազար բնակչությունն ունենալու էր հետևյալ ազգային կազմը՝ 92,5 հազար հայ (ամբողջ բնակչության 74 %-ը), 8,75 հազար մուսուլմաններ (7 %) և 23,75 հազար վրացիներ ու այլ ազգեր (19 %)։

Անդրկովկասյան կոմիսարիատը, որի մեջ իշխող դիրք ունեին վրաց մենշևիկները, չէր իրականացնում իր որոշումը՝ Ախալքալաքի գավառում զեմստվո մտցնելու և Ալեքսանդրապոլի գավառին միացնելու մասին…

Ըստ Բաքվի «Արև» թերթում տպագրված Ախալքալաքից ստացված 1917-ի դեկտեմբերի 26-ի և 27-ի հաղորդագրությունների, գավառի բացարձակ մեծամասնություն կազմող հայ ժողովուրդը, ինչպես և հայ ժողովրդական կուսակցության և էսէռների կոմիտեները կտրականապես պահանջում են Կոմիսարիատից՝ գավառում մտցնել զեմստվո և վերջնականապես միացնել Ալեքսանդրապոլի հետ։ Նման պահանջ են ներկայացնում նաև Ախալքալաքի 24 կոոպերատորների միությունը և գավառի հայկական գյուղերի գյուղացիների պատգամավորների խորհուրդը[1]։

«Մշակ» թերթի հունվարի 24-ի համարում տպագրված Ախալքալաքի գավառական գործադիր կոմիտեի նախագահ՝ Շ. Դեմիրչօղլյանի հեռագրից տեղեկանում ենք, որ Ախալքալաքի գավառական գործադիր կոմիտեն իր հունվարի 21-ի նիստում որոշել է Ախալքալաքի գավառը վարչականորեն միացնել Ալեքսանդրապոլի գավառին, որը հետագայում

  1. Տե՛ս «Արև» (Բաքու), 1918թ., № 4։