Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԽԱԼՔԱԼԱՔԸ ԶԻՆՎՈԻՄ է

1917-ի նոյեմբերի 15-ին Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումից հետո երկրամասում ազգամիջյան հարաբերությունները խիստ սրվեցին։ Ստեղծվում էին ազգային զորամասեր։ Հայերն ու վրացիները դրանք ստեղծում էին ռազմաճակատից հեռացող ռուսական զսրքերին փոխարինելու համար, իսկ թուրքերը (Անդրկովկասի) ստեղծում էին փաստորեն հայերին ու վրացիներին թիկունքից հարվածելու և դրանով իրենց մեծ եղբորն օգնելու նպատակով…

Ահա հենց այդ նպատակով էր, որ 1917-ի. դեկտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ախալցխայի գավառի 15 հազար զինված թուրքեր հանկարծակի հարձակվեցին Ախալցխայի վրա և շրջապատեցին այն։ Ինչպես հայտարարեց տեղական թուրքերի պարագլուխ Օմար-էֆենդին, թուրքերն ուզում են Ախալցխայի գավառը դարձնել թուրքական կանտոն (ինքնավար շրջան) և քաղաքից հեռացող 116-րդ ռուսական գունդը թուրքերով համալրել և այն թուրքական գունդ դարձնել[1]։

Ախալցխայի հայությունը Զորի Զորյանի գլխավորությամբ հրաժարվելով կատարել թուրքերի՝ քաղաքը իրենց հանձնելու պահանջը, դիմեց ինքնապաշտպանության։

Ախալցխայի այս 1917-ի դեկտեմբերի 27 — 30-ին տեղի ունեցած դեպքերը զայրույթ առաջացրին հարևան Ախալքալաքի գավառում։ Գավառի 85 հազար հայությունը չէր կարող անտարբեր մնալ Ախալցխայի իր եղբայրների ճակատագրի նկատմամբ…

Ախալքալաքցիները միաժամանակ տագնապում էին։ Չնայած հայ բնակչությունը Ախալքալաքի գավառում կազմում էր բացարձակ մեծամասնություն (76%)[2], բայց այնտեղ ապրում էին նաև մեծաթիվ մուսուլմաններ (թարաքամա թուրքեր, քրդեր և այլք) 24 գյուղերում (մոտ 8 հազար մարդ), որոնք հիմնականում կենտրոնացած էին գավառի հարավ-արևմտյան մասում՝ Խերթվիսի և Կարծախի գյուղական հասարակություններում, Ախալցխայի գավառի մահմեդականների

  1. Տե՛ս «Շարժում», (Ախալցխա), 1918թ., 1։ Նաև ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 222, ց1 գ24 1մ, թ. 79:
  2. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 16։ Նաև «Մշակ», 1918թ., 9 մարտի։