Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհրդից՝ կարգադրություն անել Ալեքսանդրապոլից Ախալքալաք սպաներ ուղարկելու անհրաժեշտության մասին։ Նոր ստեղծվող զորամասը սպայական կազմի խիստ կարիք ուներ[1]։

Բացի դրանից, կոմիտեն խնդրում էր Ալեքսանդրապոլից զինված ուժեր ուղարկել, տեղական թուրքերի հարձակումից պաշտպանելու համար։ Սակայն զինված ուժեր ուղարկելու կարիքը չզգացվեց, հարաբերական խաղաղության և ճանապարհների վատ լինելու պատճառով։ Տեղացած առատ ձյան հետևանքով, ինչպես ասվում է Ալեքսանդրապոլից Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին հղած Շառոյանի և Ա. Ղազարյանի հեռագրում, ֆուրգոնները չեն կարող անցնել։ Հայտնում են, որ կուղարկեն միայն 5 սպա-հրահանգիչներ[2]։

Մարգարյանը հունվարի 2-ի իր հեռագրերից մեկով գավառի հայ բնակչության անունից Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից պահանջում է շտապ զորահավաք հայտարարել, ծայրահեղ դեպքում՝ առանձին զորահավաք, և նա բողոքում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի «անվայել անվճռականության դեմ»՝ զորահավաքի հարցում[3]։

Ինչպես երևում է, գավառում, առանձնապես Պաշտպանության կոմիտեում, թագավորում է հուզմունքը, մարդիկ ուզում են ժամ առաջ պատրաստ լինել ինքնապաշտպանությանը…

Հայոց ազգային խորհուրդը չէր կարող անտարբեր մնալ Ախալքալաքից ստացված վերոհիշյալ տագնապ— հեռագրերի տարափի նկատմամբ։

Գավառից ստացված հեռագրերը ստիպեցին Հայոց ազգային խորհրդին՝ դիմելու շտապ գործնական քայլերի։ 1918-ի հունվարի 2-ին հրավիրվեց Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի նիստ։ Այնտեղ քննարկվեց իրադրությունը երկրամասում և ընդունվեց որոշում, որն ուղղված էր Հատուկ կոմիտեին։

«Ազգային խորհուրդն իր 1918-ի հունվարի 2-ի նիստում որոշեց հանձնարարել Հատուկ կոմիտեին.

1. Գավառը մարդիկ ուղարկել համախոսականներ կազմելու գյուղի անունով՝ ինքնապաշտպանության համար զենք

  1. Տե՛ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ 222, ց 1, գ 24 I բ, թ. 77։
  2. Տե՛ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ 222, ց 1, գ 24 I բ, թ. 444։
  3. Տե՛ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ 222, ց 1, գ 24 I բ, թ. 76։