Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռք բերելու նպատակով և ամեն կերպ աջակցել գյուղացիներին այդ գործում։

2. Գավառական ազգաբնակչության մեջ արծարծել հատուկ պահեստի զորամասեր կազմելու միտքը, և նպաստել նրան իրագործման՝ Զինվորական խորհրդի գործադիր կոմիտեի միջոցով։

3. Զենքի գնումներ կատարել, եթե առիթ ներկայանա և դրանք բաժանել գյուղացիներին վտանգի մեծության և կարիքի չափով։

Այս գործառնությունները վերապահված են ներքին գործերի վարիչին, բայց քանի որ աշխատանքի բաժանման այդ ճյուղը դեռևս կազմակերպված չէ՝ Ազգային խորհուրդը որոշեց առժամապես Հատուկ կոմիտեին հանձնարարել այս աշխատանքը։

Նախագահ խորհուրդի՝ ստորագրություն Անդամ-քարտուղար՝ ստորագրություն»[1]։

Ազգային խորհրդի այս որոշման հիման վրա՝ Հատուկ կոմիտեն գավառներ էր ուղարկում մարդիկ, որոնք իրականացնելու էին որոշման մեջ նշված համապատասխան կետերի պահանջը։ Ախալքալաք էր ուղարկվել Հովհաննես Մալխասյանը, որը մենք իմանում ենք նրա՝ Թիֆլիսի Հայոց կոմիտեին հղած 1918-ի հունվարի 26-ի նամակից։ Նամակով նա տեղեկացնում է, որ ինքը 30 օրում շրջագայելով գավառի 60 գյուղերում (հայկական), իրեն տրված (Հատուկ կոմիտեի կողմից) փողերը ծախսում է ըստ պահանջի[2]։

Ըստ իս այս Մալխասյանը Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղում ծնված հայ գյուղագիր Հովհանես Մալխասյանն է…

Մալխասյանի առաքելությունը շարունակվում էր նաև փետրվար և մարտ ամիսներին։ Նա մարտի 10-ին և 11-ին մասնակցել է Սուլդա գյուղի զինված ուժերի ստեղծման գործին և արարողությանը։ Պահի մասին գյուղի հասարակության և զինվորների առաջ ճառ է ասել։ Այդտեղ ելույթ է ունեցել նաև գյուղի քահանա Արսեն Բլրցյանը (ծագումով Չամդուրա գյուղից)[3]:

  1. Տե՛ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ 222, ց 1, գ 24 I բ, թերթ 80:
  2. Նույն տեղում, թերթ 215-216։
  3. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 22։ Նաև «Հորիզոն», 1918 թ. № 66։