Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օթացիների պահակախմբին օգնության են հասնում ինչպես Օթայի, այնպես էլ հարևան թուրքական մյուս գյուղերի զինված ուժերը՝ թվով մոտ 300 մարդ, և տեղի է ունենում մի անհավասար ճակատամարտ։ Դամալայի քաջերը քսանն էին ընդամենը։ Չնայած թվական նման մեծ տարբերությանը, հայ կտրիճները չեն երկնչում ու չեն ընկրկում, ընդհակառակը, ոգևորվելով իրենց խիզախ հրամանատարի՝ Արսեն Պետրոսյանի, օրինակով, հետ են շպրտում բազմաքանակ թուրք ելուզակներին։

Ճակատամարտը տևում է 2 ժամ 45 րոպե, որի ընթացքում թշնամին տալով 8 սպանված և 5 վիրավոր՝ իր զոհերով հեռանում է… Մեր տղաները տալիս են միայն 1 զոհ[1]։

Թուրքերը որոշում են վրեժ լուծել իրենց այդ ծանր ու խայտառակ պարտության համար և է՛լ ավելի մեծ ուժերով են հարձակվում Դամալայի վրա։ Այս անգամ ճակատամարտը, որին արդեն մասնակցում էր գյուղի ամբողջ վաշտը, տևում է 2 օր՝ ապրիլի 9-ից 10-ը։ Այդ կռվում, ինչպես միշտ աչքի են ընկնում՝ քաջարի մարտիկ Խ. Արիստակյանը, 33-ամյա խմբապետ Ղարա-Մատոն և նրա երիտասարդ ու քաջարի կինը՝ Շողանը, որին Ղարա-Մատոն կնության էր առել դեռևս շրջապատման սկզբներին՝ Ախալցխայի Ծիրա գյուղից։

Թուրքերն այս անգամ էլ ծանր պարտություն կրեցին, տալով մարդկային մեծաքանակ զոհեր։

Ցավոք, Դամալան նույնպես զոհեր տվեց։ Թշնամու գնդակից ընկան 5 քաջեր՝ Ասատրյան Մամբրեն, Կերեկցյան Մուշեղը, Իսոյան Սրապը, Պետրոսյան Պոտոն և Մարգարյան Սենոն[2]

Հունվարի վերջերին զինված ուժեր են ստեղծվում նաև գավառի Ազավրեթ և Ալաստան գյուղերում։ Այդ գործընթացն առանձնապես արագացավ, երբ նրանց հարևան թուրքական Կոկիա գյուղի բնակիչները ստեղծեցին իրենց հիսնյակը՝ լավ զինված։ Ալաստանի 300 մարդուց բաղկացած զինված ուժը ստեղծվեց Պետրոս (Պետուշ) Դարբինյանի գլխավորությամբ։ Ալաստանի զինված ուժերը, ինչպես «Շարժում» թերթում գրում է Եղիսաբեթ Դարբինյանը, Ախալքալաքի գավառի հետ

  1. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 80։
  2. Տե՛ս Հակոբյան Հակոբ, հուշեր (ձեռագիր)։