Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դամալա գյուղը կապի մեջ էր պահում[1]։ Ալաստանի ջոկատը պաշտպանում էր գյուղի մոտով անցնող Դամալաշի ճանապարհը և իրականացնում կապը…

ԽԻԶԱԲԱՎՐԱՅԻ «ՀԱԶԱՐՅԱԿԸ…»

Ախալքալաքի գավառի արևմտյան սահմանի մոտ էին գտնվում վրացական Խիզաբավրա (կաթոլիկներ) և Սարո գյուղերը։ Այս գյուղերի երիտասարդները դարձան գավառում հունվարին ստեղծված վրացական զինված ուժերի՝ «հազարյակի» կորիզը։

Հազարյակն ստեղծվեց Էփրեմ Վելիջանաշվիլու և Միխեիլ Խուցիշվիլու ջանքերով։ Էփրեմ Վելիջանաշվիլին ժամանակի զարգացած մարդկանցից էր։ Նա էր «հազարյակի հրամանատարը, նրա սիրտն ու հոգին»։

«Հազարյակը» կազմված էր հիմնականում խիզաբավրացիներից։ Այնտեղ ընդգրկված էին նաև՝ 56 մարդ Սարո գյուղից, 10 երիտասարդ Վարգավից, 7-ը՝ Թոկից և 125-ը՝ Ջավախքի մյուս վրացական գյուղերից։

«Հազարյակը» բաժանեցին 4 հարյուրյակի, յուրաքանչյուր հարյուրյակ բաժանեցին քսանյակների և տասնյակների։ Հազարյակի ստորաբաժանումների հրամանատարներ նշանակեցին պատերազմին մասնակցած և փորձված զինվորականների։

Առաջին հարյուրյակի հրամանատար նշանակեցին Պավլե Սիմոնի Լեկիշվիլուն, երկրորդինը՝ Վասիլ Ստեփանի Փիլիշվիլուն, երրորդինը՝ Բագրատ Ղրուաշվիլուն, չորրորդինը՝ Ամբրոսի Վելիջանաշվիլուն: Վերջինիս հետագայում տեղափոխեցին որպես թնդանոթաձիգ, իսկ նրա փոխարեն նշանակեցին Միխեիլ Խուցիշվիլուն։

«Հազարյակը» լավ էր զինվել և դարձել էր փաստորեն կանոնավոր զորամաս։ Զենքը՝ 600 հրացան, 4 «մաքսիմ» գնդացիր, մեկ թնդանոթ և անհաշիվ փամփուշտ ու այլ ռազմամթերք, որ վրաց ազգային խորհուրդը ձրի էր տվել,

  1. Տե՛ս «Շարժում», 1918թ., № 10: Նաև, «Մշակ» 1918թ., № З5: Նաև Հակոբյան Հակոբ, հուշեր։