Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

18-ի Անդրկովկասյան կոմիսարիատից օգնություն խնդրող հեռագրից[1] իմանում ենք, որ Քռի ձախ ափին մահմեդականները փետրվարի 14 — 15-ին հարձակվել են վրացական՝ Մուսխանդ, Լագ, Մինդա, Ձվելի-Կոբա, Դադեշ, Կունցա, Ռոգեթ, Թորա, Թոլոջ, Էլնա գյուղերի վրա և այրել զինաթափել ու կոտորել բնակչությանը, կատարել սոսկալի բռնություններ, բռնաբարություններ, բազմաթիվ գեղեցիկ աղջիկների ու կանանց տարել կնության… Ռոգեթ գյուղից տարել էին 17 տարեկան մի գեղեցկուհու, որի ծնողները երբ իրենց աղջկան փրկելու համար երկու այդ թուրք ելուզակայիններին առաջարկել էին իրենց ողջ ունեցվածքը աղջկա փոխարեն, վերջիններս կտրել էին նրանց ձեռքերը[2]

Այդ օրերին թուրքերը հարձակվել էին նաև՝ Ախաշեն, Զուրգիա, Ջոբարեթ, Անթրի, Էրկոտա, Մուսխ, Էրել գյուղերի վրա, բայց դրանք չէին կարողացել գրավել, որովհետև վերջիններս դիմել էին ինքնապաշտպանության։ Այնուամենայնիվ տվյալ գյուղերը ևս բավականին վնաս էին կրել[3]։

Թուրքերը շրջապատել էին Ախալքալաքի գավառի Սարո և Խիզաբավրա գյուղերը և պահանջում էին այդ գյուղերի բնակիչներից 24 ժամվա ընթացքում հանձնել զենքերը, հակառակ դեպքում՝ սպառնում էին կոտորել այնպես, ինչպես վերոհիշյալ մյուս վրացական 10 գյուղերի բնակիչներին[4]: Թուրքերն իրենց այդ պահանջը հայտնում են Խերթվիս (Խըրթըզ) գերի տարված Սաբո գյուղի քահանային և ուսուցիչ Գիգիձեին: Վերջիններս փախչելով մի կերպ գյուղ են հասնում և հայտնում թուրքերի պահանջի մասին… Երբ թուրքերի պահանջած ժամկետը լրանում է և նրանք դրական պատասխան չեն ստանում, շրջապատում են հիշյալ գյուղերը։ Խիզաբավրացի «հազարյակին» օգնության են հասնում հարևան հայկական գյուղերից (Ալաստան, Ազարվեթ, Վարևան, Խանդո և այլն) 800 մարդ։ Ավելի շուտ՝ հայերը վրացիների հետ մեկտեղ փետրվարի 13-ից, լսելով թուրքերի վերջնագրի մասին,

  1. Տե՛ս «Մշակ», № 37: Նաև «Հորիզոն» 1918 թ., № 37 և № 4:
  2. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 80:
  3. Տե՛ս «Հորիզոն» 1918թ., № 42:
  4. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 37, նաև «Մշակ», 1918թ., № 37: Նաև «Մշակ» 1918թ., № 45։