Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիրքեր էին գրավել և սպասում էին թշնամու հարձակմանը։ Երբ թշնամին ուզում է սպառնալիքն իրականություն դարձնել, որոտում են հայերի ու վրացիների հրացանային համազարկերը և թուրքերը մեծ կորուստներ տալով փախչում են[1]

Փետրվարի 15-ին, ինչպես գրում են «Մշակ» և «Հորիզոն» թերթերը[2], մոտ 300 վրացիներ վերոհիշյալ վրացական գյուղերից գնում են Ախալքալաք և ծեծում քաղաքի դեղատան սեփականատեր Ալխազաշվիլուն (Ալխազով), փետում նրա մորուքը, աղաղակելով. «Դավաճան ո՞ւր է թե թուրքերը մեր բարեկամներն են և մեզ ձեռք չեն տա, այժմ դու մեր ձեռքով պետք է արժանավոր պատիժդ կրես և ո՞ւր է թե հայերը մեր թշնամիներն են, որոնցից մենք մինչև այժմ վատ բան չենք տեսել, բացի լավությունից, չէ՞ որ եթե հայերը չշինեին, այժմ մեզ բոլորիս թուրքերը ոչնչացրած կլինեին»։ Զայրացած գյուղացիները ուզում են ինքնադատաստանի ենթարկել Ալխազաշվիլուն, սակայն դեպքի վայր հասած Ախալքալաքի միլիցիայի պետ Հովհաննես Դարբինյանը, գավառային կոմիսար Աբգար Պայազատը և Տիգրան Մարդարյանը ազատում են վերջինիս։

Այս դեպքից հետո Ախալքալաքի Հայոց ազգային խորհրդին են ներկայանում երկու վրացի պատվիրակ և խնդրում, որ իրենց կամ շարունակեն պաշտպանել, կամ թույլ տան ապրելու հայերի մեջ[3]։

Ալխազաշվիլու հետ տեղի ունեցածի մասին գրում են թերթերում… Միջամտում է նաև Թիֆլիսի Վրաց ազգային խորհուրդը՝ Ալխազաշվիլու անձի անվտանգության համար։

Այս կապակցությամբ «Մշակ» թերթում Իլյա Ալխազաշվիլին հերքում է իրեն վերագրվող հակահայկական քարոզ վարելու լուրը։ Այդ մասին նա գրում է, «Քառասուն տարի ես աշխատավոր եմ ջավախեցի վրացի քրիստոնյաների և վրացի մահմեդականների ազգային ինքնագիտակցության, կուլտուրայի համար։ Ես տարածել եմ գրքեր, թերթեր, բացել եմ գրադարաններ, դպրոցներ, գիմնազիա՝ համերաշխ վրացի

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 42։
  2. Տե՛ս «Մշակ» 1918թ., 9 մարտի: Նաև «Հորիզոն», 1918թ., № 42։
  3. Տե՛ս «Մշակ» 1918թ., մարտի 9-ին։