Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահմեդականների, ահա թե ինչն է թղթակցին և նրա ընկերներին թվացել թշնամական գործողություն իմ կողմից հայերի դեմ։ Մանրամասները նամակով։ Ես պնդում եմ, որ իմ վրա բռնացողներին (վրացի գյուղացիներին, Ս. Ա.) ես ոչ մի խոսք չեմ արտասանել հայերի դեմ»[1]։

Վրացի գյուղացիները, ինչպես երևում է Ե. Ալխազաշվիլուն ծեծել են այն բանի համար, որ վերջինս քրիստոնյա և մահմեդական (թուրքացած) վրացիներին եղբայրություն է քարոզել, իսկ վերջիններս էլ առաջինը հարձակվել են իրենց «եղբայրների» վրա և կատարել բռնություններ՝ թուրքերին հատուկ բոլոր ձևերով[2]

ԱՂԲԱԲԱՆ ՈՒ ՉԸԼԴԸՐՆ ԱՊԱՌՆՈՒՄ ԵՆ,
ԵՎ ՀԱՅԵՐԸ ԶՒՆՎՈՒՄ ԵՆ…

Ախալքալաքի գավառին հարավ-արևմուտքից և հարավից վտանգ էր սպասվում հարևան, գերազանցապես թուրքաբնակ Չըլդըր (Զարիշատ) գավառից և Աղբաբա (այժմ՝ Ամասիայի շրջան) գավառամասից, որոնց թուրք բնակիչներն օրըստօրե ավելի էին լկտիանում, դառնում սանձարձակ։

Աղբաբան դամոկլյան սրի նման կախված էր Ախալքալաքի հայության գլխին։ Երբ 1918-ի մարտին Ջավախքի ներկայացուցիչները Ալեքսանդրապոլում էին գտնվում՝ օգնություն խնդրելու նպատակով, Աղբաբայի թուրքերը Ջավախքի հայության հասցեին բնաջնջման պատկերավոր սպառնալիք էին կարդացել. «Այս լեռների ձյան տևողության չափով միայն դուք կյանք կունենաք…»[3]:

Ինչպես տեղեկանում ենք «Հորիզոն» թերթից, մարտի սկզբներին Չըլդըրի թուրքերը հարձակումներ էին կատարում քրիստոնյաների վրա։ Նրանք հարձակվելով գավառակի միակ

  1. Տե՛ս «Մշակ» 1918թ., № 61:
  2. Ի դեպ, Ախալքալաքի գավառական թանգարանի տնօրեն պարոն Արսեն Կարապետյանը, որն այդ դեպքերի ու իրադարձությունների ժամանակակից է, և անձամբ գիտի Ալխազաշվիլուն, նույնպես հերքում է Իլ. Ալխազաշվիլու կողմից հնարավոր հակահայկական քարոզչությունը։ Ւնչպես վկայում է Ա. Կարապետյանը, նա ծագումով կախեթցի հայ էր… Եվ ըստ իս, այս հանգամանքը նույնպես հերքում է նրա հնարավոր հակահայկական քարոզչությունը…
  3. Տե՛ս «Հառաջ» 1919թ., № 14։