Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղի զինված ուժերի (300—400 հոգի զենքի տակ էին) հրամանատարն էր, ինչպես վկայում է սուլդացի Սեյրանյան Արտավազդը (1910-ին ծնվ.), Աբգարյան Եղիազարն (Սաթխեցոնց Եղիազար)[1] էր, որը մայիսյան կռիվների ժամանակ զոհվել է գլուղի մոտ։ Սեյրանյան Արամը Բաթումից մեծ քանակությամբ զենք (80 հրացան՝ մոսին տիպի) է բերում իր ֆուրգունով։ 8 հրացան բերում է իրենց գերդաստանի համար միայն…

Ջոկատի աչքի ընկած հրամանատարներից ու զինվորներից էին՝ Համբարյան Արամը, Մալխասյան Հովհաննեսը, Մալխասյան Եղիշը, Սեյրանյան Արամը, Սեյրանյան Ղազարը, Սեյրանյան Մելիքը, Ամոյան Խաչոն, եղբայրը՝ Ամոյան Մամիկոնը և այլք։ Գյուղի զինված ուժերը պաշտպանվում էին հարևան թուրքական Հոկամ, Ազմանա, Էրինջա, Քարսեպ, Խավեթ գյուղերի ավազակախմբերի հարձակումներից…

Մարտ ամսին գյուղի ընտանիքների անդամների մի մասը ցանքս էր անում, իսկ մյուս տղամարդիկ զենքը ձեռքներին պաշտպանում էին նրանց…

Զինված ուժեր ստեղծվում էին Կարծախի գյուղական հասարակության նաև մյուս հայկական գյուղերում։ Կարծախում կազմավորվեց մի ստվար ջոկատ։

Կարծախը գավառի խոշոր գյուղերից էր և նրա դերն անչափ մեծ էր գավառի ինքնապաշտպանության գործում։

Գյուղի միջով էր անցնում Կարս-Չըլդըր-Ախալքալաք տանող միակ ճանապարհը։ Այն գտնվում է լեռնանցքի մոտ Խոզափին լճի ափին։

Կարճ, գյուղը գավառի հարավային դարպասն էր և նրա դիրքը գավառի (և ոչ միայն գավառի) համար ուներ խիստ կարևոր ռազմաստրատեգիական նշանակություն։

Ինչպես վկայում են կարծախցի ժամանակակիցները[2], Կարծախի Ազգային խորհրդի նախագահն էր Դոխոյան Ստեփանը, զինված ուժերի հրամանատարն էր Գրիգոր Թևոսի

  1. «Սարթխեցոնց» է կոչվում, ինչպես պարզաբանում է Արտավազդը, որովհետև նրանց գերդաստանը Սաթխայի Քրոյաններից էր, և մշտական բնակություն էր հաստատել Սուլդայում…
  2. Պողոսյան Հակոբ Թևոսի (ծնվ. 1893-ին), Աղաբաբյան Սերգո Փառնակեսի (1905-ին ծնված), Ալվրցյան Շավարշ Ղազարի (1905-ին ծնված) և այլք…