Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես երևում է զեկուցագրից, այս մարտական գործողությունները տեղի են ունեցել մարտի սկզբներին։

Ժամանակակիցների վկայությամբ, այդ կռիվներում մեծ դեր է խաղացել Կարծախի հեծելազորի հրամանատար Միքայելյան Սեթը, որը հեռվից դիպուկ նշանառությամբ սպանել է թուրքերի զինված ուժերի հրամանատարին՝ Ծղարիսթավի գյուղի բնակիչ Դալի-աղայի տղա Լյուդվիգին, որը հայտնի էր որպես մոլի հայատյաց. և իր գլխավորած զորքի սիրտն ու հոգին էր։ Հրամանատարի սպանվելը խուճապ առաջացրեց թշնամու շարքերում և կարծախցիների կողմից հաջողությամբ կասեցվեց նրանց գրոհը։ Թշնամին հեռացավ մեծ կորուստներով։

ԳՈԻՄԲՈԻՐԴՈՅԻ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

Գավառի մեծ գյուղերից էր Գումբուրդոն, որը գտնվում է Ախալքալաքից 14 կմ հարավ-արևմուտք, ձորի պռնկին։ Գյուղը գտնվում էր բազմաթիվ մուսուլմանական (թուրքական և քրդական) գյուղերի (Նաքալաքև, Մարգաստան, Ջոլտա, Հոկամ, Դանգալ և այլն) շրջապատման մեջ։ Այս չար հարևանների առկայությունը ստիպում էր գումբուրդոցիներին լինել միշտ պատրաստ՝ «փայտը ձեռքին»)։

Ժամանակակիցների[1] վկայությամբ, 1918-ի ձմռան և գարնան ամիսներին Զարմայր Հակոբի Խանոյանի (ցարական բանակի նախկին զինվորական) գլխավորությամբ ստեղծվեցին գյուղի զինված ուժերը։ Խանոյանի օգնականներն էին՝ Սահարյան Մարկոսը, Պապիկյան Խաչատուրը։

Գյուղի ինքնապաշտպանության մարտիկների թիվը հասնում էր մոտ 300 մարդու։

Զենքի հիմնական մասը բերվել էր Թիֆլիսից և վաճառվել գյուղացիներին։

Ինքնապաշտպանության շտաբը տեղավորված էր Չոլախյան Ալեքսանի նորակառույց տանը, Ախալքալաք տանող ճանապարհի եզրին։

  1. Չոլախյան Մկրտիչ Տիգրանի (ծնվ. 1904-ին), Այվազյան Մելիքսեթ Գալուստի (ծնվ. 1904-ին), Սահարյան Արամ Հովհաննեսի (ծնվ. 1901-ին), Չոլախյան Զարմայր Մելիքի (ծնվ. 1909թ.), Աբելյան Աստղիկ (ծնվ. 1904-ին) և այլք…