Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդահանից 1918-ի մարտի 6-ին (ն. տ. 19-ին) Անդրկովկասյան կոմիսարիատին հղած իր հեռագրում գրում է. «Փոստային առաքումները ընդհատվել են փետրվարի 8-ին։ Հեռագրային կապը Կարսի հետ ընդհատվել է։ Ճանապարհները փակ են, գանձարանում կանխիկ դրամ չկա։ Օկրուգում սկսվել է ռազմական գործողությունների հրդեհը։ Արդահանում իշխանությունն անցել է մուսուլմանների ձեռքը։ Հայկական զորամասերը (հայկական մեկ վաշտ կար միայն— Ս. Ա.) զինաթափված են։ Քրիստոնյա բնակչությունն էվակուացվում է։ Իրադրությունը վտանգավոր է։ Խնդրում եմ գանձարանի էվակուացիայի մասին կարգադրություն։ Գանձապահ Իվանով»[1]։

Ջավախքի բնակչությունը տագնապով էր լսում բոթը հայ գաղթականության մասին։ Քանի որ փախստականներն անցնում էին թուրքաբնակ գյուղերի միջով, ոչ ոք չէր հավատում նրանց բարեհաջող տեղ հասնելուն։ Թիֆլիսի և Ախալքալաքի Հայոց ազգային խորհուրդները դիմելով թուրք բեկերին, խնդրել էին նրանց ապահովել Արդահահի գաղթականության մուտքը Ախալքալաք՝ Չըլդըրի և Զուրզունայի ճանապարհներով[2]

Թուրք բեկերը խոստացել էին այդ անել, սակայն թուրքը մնում է թուրք…

Հատ ու կենտ փախստականները, որ գալիս էին Ախալքալաք, ծեծված էին, սոված, թալանված, կանայք և աղջիկները՝ բռնաբարված… Նրանք սրտաճմլիկ դեպքեր էին պատմում՝ ճանապարհին գաղթականության նկատմամբ թուրքերի հրեշային արարքների մասին։

Ախալքալաքցիների բոլոր ջանքերը՝ սատար կանգնելու դժոխքում գտնվող դժբախտ հայրենակիցներին, անցնում էին ապարդյուն, որը զայրացնում էր նրանց, ստիպում դիմելու պատասխան քայլերի…

Գավառի իշխանությունները դեմ չէին մի շարք անհատների այն կարծիքին, որ պետք է տեղական թուրքերի նկատմամբ ցուցաբերել անհանդուրժողականություն, նրանց ձերբակալել ու պահել որպես պատանդներ և դրանով թուրք բեկերին

  1. Տե՛ս «Из истории иностранной интервенции в Армении в 1918 г.» —докум., Ереван, 1970, ст. 42.
  2. Տե՛ս «Մշակ», 1918թ., 9 մարտի: