Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստիպել Արդահանի գաղթականների հետ չվարվել բարբարոսաբար և թույլ տալ նրանց անվտանգ հասնելու Ախալքալաք…

Նման քայլն անընդունելի է, իհարկե, սակայն ինչ արած, տվյալ իրադրության պայմաններում այլընտրանք չկար։

Հայերը ստիպված պիտի դիմեին նման բռնի միջոցների, դիմեին ուժի, ինչպես վարվում էին եկվոր, չար, անհանգիստ ու բարբարոս մեր հարևանները։

Այս հանգամանքը, ինչպես և մյուս կարևոր պատճառները՝ Ախալցխայի 10 վրացական գյուղերի գրավումն ու ավերումը, կանանց բռնաբարումը, Ախալցիխե-Արդահան ճանապարհի փակումը, Ածղուրի և Ախալցխայի մարտի սկզբների դեպքերը, Ախալքալաքի գավառի Կոկիա թուրքական գյուղի զինված բնակիչների կողմից հարձակումները իրենց գյուղի մոտով անցնող և Ախալքալաք գնացող հարևան գյուղերի հայ զինվորների վրա, Չըլդըրի թուրքերի հարձակումները Կարծախի վրա և այլ բազում դեպքեր լցրեցին Ջավախքի հայության համբերության բաժակը և նրանք վրացիների հետ միասին զենք վերցրին գավառի թուրքերի դեմ[1]

Գավառում հայ-թուրքական ընդհարումներին, մասսայական բախումներին ակտիվորեն մասնակցում էին և հայերին մղում վրեժխնդրության Արդահանի դժոխքից մազապուրծ եղած, ծեծված, անպատված հայ կանայք[2]

Առաջինը հարձակման ենթարկվեց թուրքական Կոկիա գյուղը, որը փակում էր հայկական Դամալա գյուղի մոտով անցնող Ախալքալաք-Ախալցխա ճանապարհը։ Հսկողությունն այդ ճանապարհի վրա ուներ ռազմաստրատեգիական մեծ նշանակություն։ Կոկիայի զինված հիսնյակի առաջ խնդիր էր դրված նաև լրտեսել Ջավախքի հայկական գյուղերում և անտառի միջով միշտ բաց պահել Օշորա (թուրքաբնակ)— Ասպինձա (թուրքաբնակ) ճանապարհը[3]։

Թուրքական օղակով շրջապատված Ախալցխայի հայությունն ու վրացիները սննդամթերքի, հատկապես հացի, մեծ կարիք ունեին, որը Ախալքալաքի գավառում բավականին

  1. АИМ, գործ 3428, թերթ 130։
  2. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 126։
  3. Տե՛ս «Շարժում», 1918թ., № 10: