Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրաված տարածքներում կազմակերպում էին քստմնելի հայկական ջարդեր (Արդահան և այլն), որի հետևանքով 500 հազար կովկասահայեր թողեցին իրենց բնակավայրերը հեռացան Ռուսաստան և այլուր[1]

Ախալքալաքի հայերը, հաղթանակից հետո տեղական թուրքերի հետ հաշվեհարդար չէին տեսնում, ինչը անում էին օսմանյան կանոնավոր զորքերը և անդրկովկասյան թուրք հրոսակները՝ հայերի, ինչպես նաև վրացիների նկատմամբ։

Ախալքալաքցիները, ինչպես նշվեց վերևում, գրավելով թուրքական գյուղերը, հնարավորություն էին տալիս տղամարդկանց փախչելու, իսկ կանանց ու երեխաներին գերում էին որպես պատանդներ՝ Արդահանի գաղթականության փրկության համար։ Իսկ թալանը հայերն արդարացնում էին նրանով, որ թուրք կալվածատերերի (աղաների) կուտակած այդ հարստությունները, որոնք թալանվում էին հայերի կողմից, հենց հայ աշխատավոր գյուղացիների քրտնաջան աշխատանքի արդյունքն էին։

Այո, թալանը և բեկերի հողերի զավթումն է՛լ ավելի շատ սոցիալական բնույթ ուներ… Թուրք բեկերը փետրվարյան հեղափոխությունից հետո իրենց կալվածքներն անձեռնմխելի պահելու նպատակով, իրենց դեմ սկսված հակակալվածատիրական շարժմանը ամեն կերպ աշխատում էին տալ ազգային և կրոնական բնույթ և թուրք գյուղացիներին դարձնելով իրենց ձեռքի գործիք, հանում էին երկրամասի հայերի և վրացիների դեմ։

Այդ բեկերը հեշտությամբ համագործակցում էին Թուրքիայի իշխանությունների հետ և դառնում նրանց գործակալները։

Այդպիսի բեկերից էր խոշոր կալվածատեր Յասիմ-բեգ Պալավանդովը, որը Ախալքալաքի մոտ գտնվող Փոքր Խոսպիա գյուղից էր։ Հակաբեկական շարժման սկզբում պատսպարվում էր Ախալցխայի մոտ գտնվող Օրշա թուրքական գյուղում, իսկ կարճ ժամանակից հետո վերադաձավ իր ծննդավայրը, շուրջը, համախմբեց իր գյուղի բոլոր բեկերին և անցավ հակաքրիստոնեական շարժման գլուխ, որը, ինչպես

  1. Նույն տեղում, էջ 304։