Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսանք, հանգեցրեց վերոհիշյալ արյունալի դեպքերին գավառի տարածքում և հենց իր գյուղում՝ Փոքր Խոսպիայում[1]:

Թուրք բեկերի հողերի զավթման դեպքերը բավականին շատ էին 1917-ին։ 1917-ի հոկտեմբերի 25-ին Ախալքալաքի գավառի կոմիսար Իվան Պիճիկյանը Թիֆլիսի նահանգային կոմիսարին ուղարկած իր զեկուցագրում գրում է, որ գավառում սկսված ագրարային շարժումը տեղական հողային կոմիտեի ղեկավարությամբ հասել է բահրայի չափերի պակասեցման՝ բահրան բերքի 1/3-ից իջեցվել է 1/8-ի…

Գյուղերից մեկում, կալվածատիրոջ բողոքի համաձայն, գյուղացիներն արդեն սկսել են նրա հողը բաժանել ըստ շնչի՝ հավասարության և արդարության սկզբունքով[2]

Տվյալ գյուղը, որի անունը չի նշել Իվ. Պիճիկյանը, հավանաբար Օլավերդ գյուղն է, որի մասին իմանում ենք Իվ. Պիճիկյանին հաջորդող գավառային կոմիսար Մանանդովի 1917-ի սեպտեմբերի 9-ին կազմած արձանագրությունից, որտեղ կարդում ենք այն մասին, թե գավառի Օլավերդ հայկական գյուղի մի խումբ բնակիչներ Ալեքսան Քիրիշյանցի գլխավորությամբ զավթել և վարել են կալվածատեր Դուրսուն-բեկ Հասանովին պատկանող Ալբար կոչվող հողամասը, որը կապալով մշակելիս են եղել հայկական Կուլիկամ և Մաջատիա գյուղերի բնակիչները։ Մեղավորները ենթարկվել են երեք ամսյա բանտարկության[3]։

Ագրարային շարժումը շարունակվում էր նաև 1918-ի գարնանը։ Այդ մասին Ախալքալաքի գավառային նոր կոմիսար Աբգար Պայազատը Թիֆլիսի նահանգային կոմիսարին իր 1918-ի մարտի 31-ի զեկուցագրում գրում է. «…բնակչությունն արդեն սկսել է դաշտային աշխատանքները, և միաժամանակ սկսվել է ագրարային շարժումը, գյուղացիները մասամբ գրավում են նախկին կալվածատերերի հողերը…»[4]։

Գավառում կալվածատերերը համարյա մուսուլմաններ էին… բնականաբար, ագրարային շարժումն էլ նրանց դեմ

  1. Տե՛ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ 222, ց1, գ. 241Iբ, թ. 266։
  2. АИМ, գ. 3428, թերթ 110։
  3. Նույն տեղում, թերթ 116։
  4. Տե՛ս АИМ, գործ 3428, թերթ 132։