Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ուղղված… Հայերի հարձակումների նպատակներից մեկն էլ կալվածատիրական հողերի գրավումը, և Թուրքիայի կողմից զինված տեղական թուրքերին զինաթափումն էր[1]:

ՀԱՇՏՈԻԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈԻԹՅԱՆ ԺՈՎՈՎԸ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԳԱՆՁԱ ԳՅՈԻՂՈԻՄ

Սաթխայի գյուղական հասարակության գյուղերից էր Սաղամո թուրքաբնակ գյուղը, որը գտնվում է Գանձա հայկական մեծ գյուղից ոչ շատ հեռու, Սաղամո (Դումոն) լճի արևելյան ափին։

Սաղամոն շատ մեծ գյուղ չէր, սակայն գյուղի չորս կալվածատերերը (բեկերն ու աղաները)՝ Ասլան-աղան, Թուրսուն-բեգը, Փաշա-աղան, Գյուլմահմադ-աղան, տիրում էին հազարավոր հեկտար տարածությունների։ Նրանց ցանքատարածությունները XIX դարից սկսած կապալով մշակում էին Գանձայի, Սաթխայի, Մեծ Արագյալի և Փոքր Արագյալի հայ գյուղացիները, Սաթխացիները մշակում էին «Ղարալաղդարան» կոչվող տեղամասը և խիստ դժգոհ էին ծանր բահրայից։ Դեռևս 1905-ին գյուղացիական շարժումների ժամանակ սաթխացի և գանձացի մի քանի ըմբոստ տղաներ Հնչակյան կուսակցության անդամ Նշադին-Հակոբի ֆիդայական խմբի հետ միասին սպանեցին Ասլան-աղային և նրա «ղոչիներից» մի քանիսին։ Ցարական իշխանությունները ճնշելով հայերի ելույթները, որպես պատիժ Սաթխա և Գանձա ուղարկեցին 100-ական կոզակներից բաղկացած էկզեկուցիաներ, որոնք կես տարուց ավել մնացին այդ գյուղերում, և ինչպես ժամանակակիցներն են պատմում, կոզակներն իրենց ձիերի հետ միասին, կերակրվում էին հայ գյուղացիների հաշվին, իրենց էլ պահում էին շատ լկտի ու սանձարձակ…

Չնայած դարասկզբին տեղի ունեցած այս իրադարձություններին, սաթխացիներն ու գանձացիները 1918-ի մարտի դեպքերի՝ հակաբեկական շարժումների ժամանակ պահպանելով իրենց բարիդրացիական հարաբերությունները Սաղամոյի թուրքերի հետ, թույլ չտվեցին ուրիշ գյուղերի

  1. Տե՛ս «Աշխատանքի դրոշակ», 1918թ., № 7։