Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. Հաշտության պատգամավորության հանձնաժողովը եկավ այն եզրակացությանը, որ Գանձայում գտնվող մուսուլմանները ոչ թե գերիներ են, այլ միայն պաշտպանության համար դիմել են Գանձա։

2. Հանձնաժողովն ընդունեց, որ Ախալքալաքի և Բորչալուի գավառներում ինչպես հայերի, այնպես էլ մուսուլմանների մեջ միմիայն անկեղծ ցանկություն կա հաշտվել և վերականգնել հարաբերությունները։

Հանձնաժողովն իր ցանկությունը հայտնեց և խոստացավ ամեն միջոց գործ դնել և պաշտպանել հայերի, մուսուլմանների ու վրացիների բարեկամական հարաբերությունները։

3. Գյուղական պատգամավորությունը (երևի գանձացիների պատվիրակության մասին է խոսքը — Ս. Ա.) և Հաշտության հանձնաժողովը ընդհանրապես միջոցներ ձեռք կառնեն, որ Ախալցխայի ճանապարհը բացվի և քաղաքի պաշարումը վերացվի։

4. Անմիջապես արձակվում են սաղամոցիները»[1]։

ԿՌԻՎՆԵՐ ԽԵՐԹՎԻՍԻ ՄՈՏ

Անդրկովկասի անկախանալով թուրք զավթիչների գործն ավելի դյուրինացավ։ Թուրքիայի համար արդեն 1877-ի սահմանի հիմնախնդիրը ի չիք դարձավ։

Մնացածը թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշայի համար մարզական լեզվով ասած, տեխնիկայի հարց էր, որին էլ նա հմտորեն էր տիրապետում…

Թուրքիան ապրիլի 28-ին (հ. տ. 15-ին) ճանաչեց Անդրկովկասի Ֆեդերատիվ Հանրապետության անկախությունը։ Այդ մասին Սեյմին հաղորդեց թուրքական հրամանատարությունը։

Ռազմաճակատում հարաբերական դադար էր։ Սակայն Վեհիբ փաշայի զորքերը շարունակում էին առաջխաղացումը։ Անդրկովկասի հանրապետության սահմանը Չինգիլի մոտ թուրքական զորքերի կողմից խախտելու կապակցությամբ՝ Անդրկովկասի կառավարությանը Վեհիբ փաշան հեռագրով պատասխանում է այնպես, կարծես ինքը դրանից տեղեկություն

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 92: