Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոգևոր հայրերի նման ակտիվ առկայությունն ավելի գոտեպնդեց հայ և վրացի զինվորներին, որոնք հեղեղի նման շարժվեցին առաջ՝ հակագրոհի, և ստիպեցին թուրքերին դիմելու փախուստի։ Կոտորակային արկերը, հետևակի հրացանային համազարկերն ու գնդացրային կրակահերթերը հնձում էին փախուստի մատնված թուրքերին։ Ալեքսիձեի մարտկոցը կրակում էր թշնամու վրա մինչև Ասպինձա գյուղը։ Հրետանային ուժեղ ռմբակոծության ենթարկվեց նաև Ասպինձան, որից հետո հետևակը՝ հեծելազորի հետևից լցվեց գյուղ։ Հեծելազորը սլանում էր դիակներով լցված գյուղամիջյան ճանապարհով և թրատում փախչող թուրքերին, որոնցից քչերին հաջողվեց փրկել իրենց ողորմելի կյանքը…

Հաղթողները, փոխանակ զարգացնեին հարձակումը և բացեին Ախալցխայի ճանապարհը՝ միանալով Մուսխը ազատագրող Ախալցխայի զինված ուժերին, Ալեքսիձեի առաջարկությամբ հեռացան գրավված Ասպինձայից։ «Գիշերը վրացական և հայկական հետևակային գնդերը, Ալեքսիձեի առաջարկությամբ, թողին Ասպինձան և նահանջեցին Դամալայի հին դիրքերը։

Մարտկոցը շարժվեց Վարևան։ Գյուղացիները տարակուսանքով և դժգոհությամբ էին նայում նահանջող զորքերին», — գրում է Ալ. Քութաթելին[1]։

Ասպինձայում հայերի և վրացիների հաղթանակը լիակատար էր, որը ձեռք բերվեց երկու ժողովուրդների ճշմարիտ բարեկամության ու քաջության շնորհիվ։

Թշնամին տվեց մարդկային հսկայական կորուստներ։ Թուրքերի զոհերի մասին «Շարժում» թերթում (հ. տ. մայիսի 13-ին) կարդում ենք հետևյալը։ Ծղարբիլա (Ծղալթբիլա) գնացած մի մոխրեբցի վիրավոր թուրք պատմել է, որ մի քանի օր առաջ (այսինքն, ապրիլի վերջերին, մայիսի սկզբներին) իրենցից հավաքել են հազարի չափ զինված մարդիկ և տարել են Ասպինձա։ Այնտեղ սոսկալի կռիվ է տեղի ունեցել, որտեղ իրենք մեծ ջարդ են կրել, հազիվ 200 մարդ փախչելով ազատվել են[2]:

Այդ ճակատամարտի մասին, որտեղ թուրքերը սոսկալի

  1. Տե՛ս А. Кутатели, նշվ. աշխ., էջ2 223։
  2. Տե՛ս «Շարժում», 1918թ., № 31, 13 մայիսի (հ. տ.)։