Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջարդ կրեցին, մոխրեբցի թուրքից առաջ պատմել էին թշնամու կողմից սրի մատնված Զուրզել վրացական գյուղի չորս բնակիչներ։ Նրանց թուրքերը գերել և տարել էին Ասպինձա՝ Ախալքալաքի գերի թուրքերի հետ փոխանակելու նպատակով, սակայն սկսվել էր այնպիսի մի «սոսկալի» կռիվ, որ անգամ ուշադրություն չեն դարձրել գերիներին ու ազատ են արձակել։ Այդ գերի վրացիները, որ գնացել էին վրացական Անդրեծմինդա գյուղը, պատմել էին, որ Խերթվիսը լրիվ այրված է, իսկ Ասպինձայում կռիվը դեռևս շարունակվում է[1]։ Դե, կռվի ելքն արդեն մենք գիտենք։ Մոտավորապես իմացանք նաև թշնամու կորուստների մասին։ Բայց ցավոք, զգալի կորուստներ ունեցանք նաև մենք։ Ըստ Մ. Վելիջանաշվիլու, Սարոյի և Խիզաբավրայի «հազարյակը» կորցրել էր 67 մարդ՝ սպանված, 85 մարդ վիրավոր[2]։ Հայերի կորուստների մասին տվյալներ հայտնի չեն։

Ճակատամարտում և՛ զինվորները, և՛ հրամանատարները՝ կռվեցին անձնազոհաբար։ Խիզաբավրայի «հազարյակի» ոգին հանդիսացող Եփ. Վելիջանաշվիլին իր անձնական օրինակով, արհամարհելով մահը, ոգևորում էր իր ենթականերին և նրանց իր հետևից տանում գրոհի…

Այս փառավոր հաղթանակում, անշուշտ, անչափ մեծ էր նաև փորձված հայդուկ Ուսուլ-Խեչոյի դերը։ Նա իր համաքաղաքացիներ՝ Մկրտիչի, Հաճի Լևոնի, Աշիկի և այլոց հետ Արևմտյան Հայաստանում երկար ժամանակ մղել էր հայդուկային պայքար: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերոհիշյալ համաքաղաքացի հայդուկների հետ, թիֆլիսեցի իր հայդուկ ընկերոջ՝ Արամայիս Ազնավուրյանի, նամակն ստանալով, մեկնում է Քեռու կամավորական գունդը[3] և որպես վաշտի հրամանատար մարտնչում Աղթամարի շրջանում։ Այստեղ նա ջարդելով թշնամու դիմադրությունը առաջինն է մտնում գյուղ, որից հետո Համազասպի խմբի հետ շարժվում է դեպի Բիթլիս[4]։ Ուսուլ-Խեչոյի վաշտը մեծ վերելքով ու պատվով է կատարում գնդի թիկունքի պաշտպանության

  1. Նույն տեղում:
  2. Տե՛ս Մ. Վելիջանաշվիլի, նշվ. աշխ., էջ 39։
  3. Տե՛ս «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1940թ., № 9, էջ 102—103։
  4. Նույն տեղում, № 10, էջ 124—125։