Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ գրում է Ախալքալաքի գավառային կոմիսարը (Պայազատի, կարգադրում է՝ ռազմական դրության համապատասխան, գավառի բնակչության մասնակի էվակուացիայի հետ միաժամանակ էվակուացնել նաև քաղաքի և գավառի կառավարական հիմնարկները՝ նահանջող զորքի պաշտպանությամբ։

Կոմիսարիատը, ռազմական շտաբը, ինչպես նաև մյուս հիմնարկները տեղավորվեցին Բարալեթում (Այն գտնվում է Ախալքալաքից մոտ 20 կմ հյուսիս)[1]։

Բոթը տարածվեց ամբողջ գավառով մեկ, և Չրլդըրի գավառակի (տեղամասի) հարևան հայկական գյուղերի բնակչությունը խուճապի մատնված, առանց ուշադրություն դարձնելու տեղացող անձրևին, սկսեց գաղթել դեպի հյուսիս։ Մայիսի 8(21)-ի խուճապը համակել էր ինչպես Կարծախի, այնպես էլ Վաչիանի ու Դիլիսկայի գյուղական հասարակությունների հայկական և վրացական գյուղերի բնակչությանը, որը հեռանում էր՝ թողնելով ամբողջ ունեցվածքը[2]

Վաչիանի գյուղական հասարակության գյուղերից միայն Մեծ Խանչալին և Փոքր Խանչալին մնացին տեղում, որոնք մոտ էին գտնվում Սաթխայի գյուղական հասարակության գյուղերին (Խոջաբեկին, Սաթխային). հետո Փոքր Խանչալի գյուղի բնակչությունը տեղափոխվեց Մեծ Խանչալի[3]

Գաղթողների հոծ բազմությունը շտապում էր հորդացած Թափարավան գետի աջ ափը…

Գաղթականներին առաջնորդում էր Ախալքալաքի գործակալ Երվանդ Վարդապետը և իր հուսադրող խոսքերով աշխատում էր վերացնել խուճապը։ Մայիսի 8(21)-ի երեկոյան գաղթականները հասան քաղաքից 6—7 վերստ դեպի հյուսիս գտնվող հայկական Արագովա գյուղը։ Նրանք գիշերեցին այդտեղ դրսում, հորդ անձրևի տարափի տակ։

Մայիսի 9(22)-ի առավոտյան, երբ գաղթականները փորձեցին առաջ շարժվել դեպի Բակուրիան, հանդիպեցին զինված արագովացիների դիմադրությանը, որոնք թույլ չէին տալիս

  1. Տե՛ս АИМ, Գործ 3428, թերթ 134—135։ Նաև նույն տեղում, թ. 137—138։
  2. Նույն տեղում:
  3. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 141։