Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խաչմերուկում։ Այստեղով են անցել Ախալցխա-Ախալքալաք-Կումայրի (Ալեքսանդրապոլ) ճանապարհը՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք և Թիֆլիս-Ծալկա (Ծաղկի)-Կարս ճանապարհը՝ հյուսիս արևելքից դեպի հարավ-արևմուտք…

Գյուղի հարավ-արևելյան մասում 7 բլուրների վրա մոտ 20 հեկտար տարածություն զբաղեցնող ամրոցի մնացորդներ կան: Ըստ Ե. Լալայանի, ամրոցը պատկանել է Ամբակում իշխանին և անունը Սուկերլաթ է, իսկ գյուղը Սաթղ անունով աղայի է պատկանել, որի անունով էլ այն կոչվել է Սաթխա[1]:

Ամրոցի ներսում և դրսից՝ պատերի տակ կան բազմաթիվ տների ավերակներ ու տան հետքեր։ Ամենայն հավանականությամբ այս ամրոցը, որի հիմքերը կիկլոպյան են, հետագայում, գուցե միջին դարերում, ընդարձակվել և վերակառուցվել է, հենց Սաթխա էլ կոչվել է։ «Սաթխա» բնակավայրի անվանումը հանդիպում է XIII դարի վերջի, XIV-ի սկզբներին նշանավոր հայ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի ժամանակագրությունում «Սատախե» ձևով։ Տպագիր բնագրում գրված է «Սախատէ»[2], որից հավանաբար օգտվել է Հ. Գ. Մարգարյանը և նույն ձևով է ներկայացրել այդ տեղանվանումը[3]…

Իսկ Գ. Մ. Գրիգորյանը իր «Սյունիքը Օրբելյանների օրոք» գրքում գրում է «Սատախե» ձևով[4] և հավանաբար սա է ճիշտը։ Ի դեպ, «Սատախա» անվամբ բնակավայր կա նաև Փոքր Հայքում։ Այս անվանաձևին համամիտ է նաև Թբիլիսիի համալսարանի դասախոս պ. Մերաբ Բերիձեն։ Հավանաբար տպագրական սխալի հետևանքով դարձել է «Սախատե»։

Սատախեի տեղը, ինչպես գրում է իր գրքում Հ. Գ. Մարգարյանը, առայժմ անհայտ է, Վ. Հակոբյանը ենթադրում է, որ Սատախեն գտնվում էր Թբիլիսիից հարավ-արևմուտք[5]։

  1. ↑ Տե՛ս Երվանդ Լալայան, Երկեր, հատոր 1, Եր., 1983թ., էջ 61։
  2. ↑ Տե՛ս Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Եր., 1986թ., էջ 510 (ծանոթ. 1261)։
  3. ↑ Տե՛ս Հ. Գ. Մարգարյան, Հյուսիսային Հայաստանի և Վրաստանի ժբ դարի պատմության մի քանի հարցեր, Եր., 1980թ., էջ 184։
  4. ↑ Տե՛ս Գ. Մ. Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրոք, Եր., 1981թ., էջ 24։
  5. ↑ Տե՛ս Հ. Գ. Մարգարյան, նշվ. աշխ., էջ 184։