Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ենթադրության օգտին է խոսում նաև հետևյալ փաստը։ Երբ 1177-ի ամռանը Իվանե Օրբելին 30000 -անոց բանակով Լոիռում ապստամբվեց Գևորգի Գ թագավորի դեմ, Դեմնա թագաժառանգն առաջարկեց ուշացնել Գեորգիին, որն այդ ժամանակ գտնվում էր Սատախե ամրոցում «սակավ արամբք»։ Իմանալով դավադիրների մտադրության մասին, Գեորգին Սատախեից մեկնում է Տփղիս (Թբիլիսի)…

Եթե Սատախեն Թբիլիսիի մոտ լիներ, ինչպես ենթադրում է Հ. Գ. Մարգարյանը, Դեմնայի մոտ չէր առաջանա գնալու և թագավորին սպանելու միտքը, որովհետև Թբիլիսին, որի մոտ են տեղադրում Սատախեն, Լոռիի Ագարակից առնվազն 200 կմ հեռու կլիներ և ճանապարհներն էլ դժվարին էին։ Եվ հետո, գնալ թագավորին սպանելու, դա նշանակում է ուղղակի գնալ Թբիլիսի, էլ ինչո՞ւ Դեմնան կմասնավորացներ, առանձին կշեշտեր թագավորին սպանելու գաղափարը։ Նշանակում է թագավորը Լոռիից շատ հեռու չի եղել, դրա համար էլ Դեմնան նման առաջարկություն է արել։ Թե չէ ինչ տարբերություն Թբիլիսիի և նրանից մի 10—15 կմ հեռու գտնվող բնակավայրի միջև։ Ցանկացած ժամանակ թագավորը կարող էր մեկնել Թբիլիսի և կազմակերպել պաշտպանություն…

Հետո ապստամբության և թագավորին սպանելու մտադրության մասին լուրը, Գևորգի Գ-ն հենց նույն՝ դավադրության գիշերն է ստանում և հասցնում փախչել… Ոչ մի հեծյալ, անգամ հրեղեն ձիով, ի վիճակի չէ մի 4—5 ժամում կտրել անցնել 200 կմ դժվարանցնելի ճանապարհը։

Ես համոզվւսծ եմ, որ Գեորգին իր ամառանոցում էր, որը գտնվում էր Ջավախքի թագավորական կալվածքներում[1]։ Այդ ամրոցը հենց Սատախեն էր, որն այժմ, որոշ հնչյունափոխության ենթարկված, կոչվում է Սաթխա։ Սաթխան Լոռվա Ագարակից հազիվ 60 կմ հեռավորության վրա է գտնվում և, կարելի է ասել, որ մի գիշերվա ընթացքում հնարավոր է, չնայած մեծ դժվարությամբ, հաղթահարել այդ ճանապարհը։

  1. Իմ խնդրանքով վերոհիշյալ պ. Մերաբ Բերիձեն գտել էր վրաց պատմագրության մեջ այն մասին, որ Սաթխայի ամրոցը, ինչպես նաև նրա շրջապատի տարածքները վրաց թագավորների ժառանգական սեփականությունն էին, նրանց ամառանոցը…