Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

21. Կոպալյան Բենիամին
22. Կոպալյան Միսակ
23. Բաղդոյան Գիքո
24. Ջաղացպանյան Լևոն
25. Մնդլյան Գրիգոր
26. Ծառուկյան Կոքրղին
27. Պետրոսյան Սրափ (Սրապիոն)
28. Պետրոսյան Գարեգին
29. Համբարյան Սերգո
30. Պետրոս Արիս
31. Անանիկյան Քերոբ
32. Անանիկյան Երեմ
33. Նունյան Ակենտ
34. Համբարյան Արտավազդ
35. Յազբարյան Կուրղին
36. Իսպիրյան Արգուման
37. Բոռբոռյան Կարապետ
38. Կոպալյան Եղիա
39. Կոպալյան Խոսրով
40. Գինոսյան Ստեփան
41. Գինոսյան Ստեփան Եղիայի— ապագա գեներալը
42. Նանայան Թաթիկ
43. Սահրադյան Գաբրիել — հետագայում մայոր, հերոսական մահով զոհվել է Մոսկվայի պաշտպանության ժամանակ
44. Ծառուկյան Հաբեթ
45. Համբարյան Անդրեաս
46. Սուքիասյան Ալեքսան Խորենի
47. Ամիրխանյան Քրիստափոր
48. Սանոսյան Բաթիկ
49. Ոսկանյան Նիկողոս
50. Ոսկանյան Ստեփան
51. Ղազարյան Գագիկ
և այլք:

Սաթխայի զինված ուժերը զենքը և զինամթերքը հիմնականում ստացել են Ախալքալաքից։ Մարտական հրացաններ, ատրճանակներ, նռնակներ, սրեր, իրենց հետ բերել էին նաև ռուսական բանակի նախկին զինվորները։ Գյուղացիների մեծամասնությունն ունեցել է սեփական զենք մարտական, որսորդական հրացաններ, սրեր, դաշույններ (սաթխացու անբաժան զենքն է եղել) և այլն։ Իսկ այն աշխարհազորայինները, որոնք հրազեն չեն ունեցել, զինվել են եղաններով (վերջինս հայ գյուղացու ձեռքին միշտ փոխարինել է նիզակին)։

Ստեղծված կանոնավոր զորքի պարենավորման գործը ամբողջովին իր վրա էր վերցրել գյուղի բնակչությունը։ Զորքի պարենային մատակարարումը բարձր կազմակերպվածությամբ իրականացվում էր Ազգային խորհրդի կողմից։ Այն բնակչությունից հերթականությամբ, հավասարության սկզբունքով, հավաքում էր խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ, հաց և այլ մթերքներ, ու կանանց, աղջիկների հետ ուղարկում զինվորական ճամբար։