Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և տեղափոխվեց Օրլովկայի հատվածը՝ ձախ թևը: Սաթխացիներին օգնության եկավ Ալեքսանդրապոլից դեպի Սաթխա նահանջող հայ զինվորների 50 մարդուց բաղկացավ մի ջոկատ: Ոտքի հանվեց նաև Սաթխայի գյուղական հասարակության աշխարհազորը…

Սաթխայի զորքը համալրվեց նաև Ալեքսանդրապոլից հեռացած սաթխացի (Նունյան Ակենդ, Յազբարյան Կուրղին, Իսպիրյան Արզուման, Բոռբոռյան Կարո, Համբարյան Արտավազդ և շատ ուրիշներ) զինվորներով…

Մայիսի 13(26)-ին բազմաքանակ թշնամին հայտնվեց Բուղդաշենի (ռուսական Գորելովկա գյուղը) սարահարթում, Օրլովկա և Մ. Խանչալի գյուղերի մոտ…

Հնչեց տագնապը և Սաթխայի պաշտպանները անմիջապես մարտի պատրաստվեցին՝ սպասելով թշնամու մոտենալուն։ Զինված ուժերին օգնության հասան նաև Սաթխայի ու հարևան գյուղերի աշխարհազորայինները, որոնք դիրքավորվեցին Սաթխայի զինվորականության կողքին: Թշնամին, այս անգամ ցուցաբերելով զգուշություն, պահանջում է զենքը վայր դնել և դադարեցնել դիմադրությունը՝ խոստանալով խնայել նրանց կյանքը: Սակայն մեզ հայտնի է Սաթխայի ազգային խորհրդի և քաջարի պաշտպանների տրամադրությունը… Վերջիններս խոհեմաբար չեն համաձայնում ոչ մի պայմանի։ Թուրքերը Օրլովկայի հատվածում դիմում են գրոհի։ Սաթխայի պաշտպանները թույլ են տալիս նրանց մոտենալու և, երբ կարելի էր արդեն անվրեպ հարվածել, հնչում է հրամանը՝ կրակ։ Թնդում է առաջին համազարկը, հետո՝ երկրորդը, երրորդը, և թշնամին կորուստներ տալով, քաշվում է հետ։ Թուրքերը, վերադասավորելով ուժերը, ձեռնարկում են երկրորդ գրոհը: Սաթխայի մարտիկները, կանխելով այս գրոհը ևս, դուրս են նետվում դիրքերից և դիմում հակագրոհի։ Թշնամին առանց ուշքի գալու փախչում է՝ մարտադաշտում թողնելով սպանվածներ ու վիրավորներ։ Հեծելազորը, հետապնդելով նրանց, քշում է դեպի Աղբաբա… Մի քանի թուրք ասկյարներ գերի են վերցվում։ Սաթխայում ազգային խորհուրդը նրանց հարցաքննելուց հետո բանտարկում է։

Նույն օրը (մայիսի 13-ին) ռազմաճակատի Մ. Խանչալիի հատվածում թշնամին, չնայած ուժերի գերազանցությանը,