Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չհամարձակվեց հարձակվել։ Այստեղ մինչև մայիսի 18-ը շարունակվում էին դիրքային կռիվները՝ փոխհրաձգությունը։

Այս երկորդ ծանր պարտությունը անչափ անհանգստացրել էր թուրքական բանակի հրամանատարությանը, ինչպես վկայում են թուրք ռազմագերիները, թուրքական հրամանատարության կարծիքով Սաթխայի մոտ դրսից ինչ-որ կանոնավոր զորքեր կան կամ Անդրանիկն է այնտեղ հայտնվել իր ահարկու ջոկատով։ Այս ենթադրության մեջ որոշ հիմքեր եղել են, որովհետև, ինչպես գրում է Խորհրդային Միության մարշալ Հովհ. Բաղրամյանն իր «Мои воспоминания» (Ереван, 1979г. стр., 76 և 86) գրքում, գեներալ Անդրանիկն իր զորամասով այդ ժամանակ Քարախաչի լեռնանցքի շրջանում է եղել, որը Սաթխայից 30—35 կմ հեռավորության վրա է գտնվում։ Սակայն հասկանալի է, որ Անդրանիկը տվյալ դեպքում մասնակցություն չի ունեցել սաթխացիների գոյամարտին։

Սաթխայի պաշտպանների այդ համառության ու քաջության համար, գերիների վկայության համաձայն, թուրքերը գյուղն անվանել են Ղայա-տաշ (ժայռ)…

ԱՅՆՈԻԱՄԵՆԱՅՆԻՎ ՉՀԱՆՁՆՎԵՑԻՆ…

Երկրորդ հաղթանակը թուրքական բանակի կանոնավոր զորքերի դեմ էլ ավելի քաջալերեց ու ոգևորեց Սաթխայի պաշտպաններին, չնայած զգացվում էր զինամթերքի պակաս, այնուամենայնիվ, զորքի և ընդհանրապես, ժողովրդի բարոյական ոգին բարձր էր։

Թուրքական զորքերը այդ օրերին միաժամանակ ծանր պարտություններ կրեցին Սարդարապատում և Բաշ-Ապարանում։

Սաթխան թուրքական հրամանատարության համար դարձել էր ինչ-որ առեղծված։

Թուրքերը երբեք չէին ների իրենց այդ պարտությունների համար, նրանք ամեն կերպ ձգտում էին գրավել Ախալքալաքը, և ահա նրանց ճամփին կանգնած էր «ժայռը»՝ Սաթխան…

Գեներալ ֆոն Լոսովը շատ էր անհանգստացած թուրքերի այդ ծավալապաշտական գործողություններից և