Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՂԵՏ ԱՄԵՆԱԿՈՐԾԱՆ

Ընկավ Սաթխան, որը գավառում փաստորեն մայիսի 21(8)-ից հետո միակ իրական ուժն էր, որ պահում էր թուրքերին և թույլ չէր տալիս առաջ շարժվել գավառի խորքերը…

Սաթխայի, Խոջաբեկի, Օրոջալարի, Մեծ Արագյալի, Փոքր Արագյալի, Մեծ Խանչալիի, Փոքր Խանչալիի բնակիչները հեռացան թշնամու կրակի տակ և իրենց հետ ոչինչ չկարողացան վերցնել։ Հարյուրհազարավոր փութ հացահատիկ և տասնյակ հազարավոր գլուխ անասուններ մնացին թշնամու ձեռքը…

Թուրքական զորքն ազատորեն շարժվեց դեպի Ախալքալաք, որտեղ, ինչպես նաև Թափարավան գետի ձախ ափին ընդհանրապես ոչ մի հայ և վրացի չէր մնացել։ Գումբուրդո, Դիլիսկա, Վաչիան և այլ գյուղերի այն համարձակ գյուղացիները, որոնք մայիսի 7(20) — 8(21)-ի գաղթից 4—5 օր հետո վերադարձել էին իրենց գյուղերը, մայիսի 18(31)-ին նորից բռնեցին գաղթի ճամփան և հասցրին անցնել գետի աջ ափը։

Հայկական գնդի մնացորդների կողքին, Թափարավան գետի աջ ափին, Մաջատիա և Կուլիկամ գյուղերի մերձակայքի բլուրների լանջերին, դիրքավորվեցին նաև Գումբուրդոյի, Վաչիանի, Մաջատիայի, Կարծախի և այլ գյուղերի զինված ուժերը։

Գնդի պահեստները Ախալքալաքում, որպեսզի թշնամուն չմնան, Առաքելյանի հրամանով հրդեհվեցին։

Թուրքերը, որ առանց դիմադրության հանդիպելու մտել էին Ախալքալաք, մայիսի լույս 19 (ն. տ. հունիսի 1)-ի գիշերը անցնելով գետի աջ ափը՝ սկսեցին հարձակումը, օգտվելով թանձր խավարի ընձեռած հնարավորություններից… Նրանք գաղտագողի մոտեցան հայերի դիրքերին։ Նրանց առջևից շարժվող Հոկամ և այլ թուրքական գյուղերի հայերեն լավ գիտեցող բնակիչները գոռում էին. «Հայեր, չկրակեք, մենք հայեր ենք, փախչում ենք թուրքերից…»։ Գումբուրդոցիների դիրքերին այսպես մոտենալով՝ շրջապատում են 72 մարդուց բաղկացած ջոկատը, գումբուրդոցիները կռվում են առյուծի նման՝ թշնամուն պատճառելով մարդկային