Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զենք, զինամթերք, հանդերձանք, որոնք խիստ անբավարար էին ինքնապաշտպանության համար…

Ախալքալաքը հարկադրաբար «անկախացել էր» և գործում էր այդ արտակարգ իրադրությունում միանգամայն ինքնուրույն և իր սեփական ուժերով ու միջոցներով…

Պ. Աբելյանը գավառում ազգամիջյան հարաբերությունների սրումը չկասեցնելու մեջ մեղադրում է Հայոց, Վրաց, մուսուլմանական ազգային խորհուրդներին և մանավանդ՝ «… Անդրկովկասյան վատահամբավ և վատագործ կառավարությանը»։ Իսկ մյուս ծայրում նա տեսնում է միանգամայն հակառակը՝ Ախալքալաքի և Ախալցխայի գավառների մահմեդական շարժումը ղեկավարվում էր տաճկական (Թուրքիայի) շտաբի, ուրիշ խոսքով՝ տաճկական կառավարության կողմից։

Գալիս է այն հետևությանը, որ Ախալքալաքը միայնակ, ինքնուրույն կռվում էր Թուրքիայի դեմ…

Աբելյանը մեղադրում է նաև Ախալքալաքի Հայոց ազգային խորհրդին և Հայկական գնդի հրամանատար Առաքելյանին, որ նրանք չկարողացան գավառում զսպել առանձին խմբապետների և կանխել գավառի քրիստոնյաների ու մահմեդականների արյունալի ընդհարումները, որոնց հետևանքով հետագայում, երբ օսմանյան զորքերի կողմից գավառը գրավվեց, հայերն ու վրացիները ստիպված հեռացան գավառից և գնացին դեպի կործանում…

Ի դեպ, Աբելյանը միանգամայն արդարացիորեն է մեղադրում գնդի հրամանատար փոխգնդապետ Առաքելյանին (Առաքելով), որը «իր պարտականությունները ժողովրդի առաջ զանցառության աստիճան թերի է կատարել»։

Այո, իսկապես իրավացի է Պողոս Աբելյանը, Գունդը տեղավորված էր Կարծախում, իսկ հրամանատարը գտնվում էր Ախալքալաքում, 27 վերստ գնդից հեռու։ Գնդի հրամանատարությունը մշտապես «ժամանակավոր» կատարում էին նրան փոխարինող երիտասարդ ցածրաստիճան սպաներ (բարձրաստիճան սպա միայն ինքը՝ Առաքելովն էր): Ճիշտ է, Առաքելյանը միաժամանակ գավառի բոլոր զինված ուժերի հրամանատարն էր և ստիպված էր կենտրոնում լինել, բայց այդ դեպքում նա պետք է այդ պարտականություններից