Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը թողներ, կոնկրետ՝ գնդի հրամանատարությունը…

Իհարկե, բնական է, որ նման պայմաններում ծայրաստիճան ցածր պետք է լիներ ռազմական կարգապահությունը գնդում, որի հետևանքը եղավ մայիսի 7 (20)-ի գիշերվա աններելի դեպքը Կարծախում, երբ անկարգապահության, ծայրահեղ անփութության պատճառով առաջացավ խուճապ և ընտիր զինվորներից[1] կազմված գունդը փաստորեն անճարակ ամբոխի վերածվեց և սկսեց կազմալուծվել…

Ախալքալաքի ազգային խորհրդի և առանձնապես փոխգնդապետ Առաքելյանի դավաճանության հասնող ապաշնորհությունն ու անճարակությունը ի հայտ եկան հատկապես հետագա դեպքերի ու իրադարձությունների ժամանակ։ Օրինակ, երբ մայիսի 17—18 (30—31)-ին գնդի հիմնական ուժերը, որոնք փաստորեն անգործ էին Սուլդայի մոտ, ուղարկվեին (նրանց կարելի էր փոխարինել Կարծախի, Սուլդայի, Դադեշի, Գումբուրդոյի, Վաչիանի և այլ գյուղերի զինված ուժերով) Սաթխային օգնության, ապա թուրքական կանոնավոր բանակի մեծաթիվ ուժերը չէին կարողանա մտնել գավառ… Կամ, եթե մայիսի 19-ին (հունիսի 1-ին) Մաջատիայի և Բավրայի մոտ ճիշտ կազմակերպեին դիմադրությունը՝ գնդի շուրջը համախմբելով գյուղերի զինված ջոկատներին, կարելի էր թշնամուն չթողնել անցնելու հորդացած Թափարավան գետի աջ ափը և հասնել հաջողության… Վրաց մենշևիկները, որոնք Ախալքալաքի գավառի նկատմամբ մեծ հավակնություններ ունեին և Վրաստանի անբաժանելի մասն էին համարում այն, գործնական ոչ մի օգնություն ցույց չտվին գավառի պաշտպաններին և կարծես ընդառաջ էին գնում թուրքական իշխանությունների ծրագրերին և նպաստում դրանց իրականացմանը։ Ավելին, նրանք թույլ չտվին գաղթականությանը տարածվելու Վրաստանի

  1. Գնդի բոլոր զինվորները առանձին-առանձին գերազանցում էին թուրքական բանակի զինվորներին՝ իրենց բոլոր տվյալներով։ Նրանց մեծ մասը տարիներ շարունակ կռվել էր գերմանական և ավստրիական հզոր բանակների դեմ, ուներ կռվի հարուստ փորձ, շատերն էլ հաջողությամբ մարտնչել էին օսմանյան թուրքերի դեմ…