Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորքերում, որի հետևանքով ոչնչացան 40 հազար հայեր և 10 հազար վրացիներ[1]

Այս կապակցությամբ հետաքրքիր է կարդալ վրաց սոցիալ-դեմոկրատների «Էրթոբա» թերթի 1918-ի № 123-ում զետեղված հոդվածը, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք մեր թուլության պատճառով Թուրքիային հանձնեցինք մեր երկրի ամենաընտիր անկյունները։ Այդ տեղերից փախած մեր հայրենիքի հավատարիմ, հաստատամիտ ու ամենալավ ժողովուրդը կործանվում է այժմ։

Մի՞թե մեզ հայտնի չէր, որ ուր Թուրքիան մտնե՝ այնտեղ ավերմունք, կրակ ու դժբախտություն պետք է տիրապետե։ Մի՞թե չգիտեինք, որ դա կլիներ այն բոլոր դժբախտությունների մարմնացումը, որ երբևիցէ կրել է մարդկությունը։

… Եթե մենք անկարող եղանք Թուրքիային դիմադրելու, մի՞թե այն աստիճան անպետքացանք, որ պետք է թույլ տանք մեր աշխատավոր գյուղացիներին ոտնակոխ անել։ Առանց հետաձգելու պետք է օգնենք փախստականներին։ Այստեղ ուշացնելը մահից վատ է»[2]: (Ուշացած խոստովանությո՞ւն…):

Լիարժեք օգնություն փախստականներին այնուամենայնիվ չտրվեց, և շարունակվող ողբերգության ելքն արդեն մեզ հայտնի է…

Գավառի նախկին ղեկավարները, որոնք հանցագործաբար մայիսի 8(21)-ից սկսած փախչում էին Բակուրիան, Թիֆլիս՝ իրենց մորթին փրկելու համար, գավառի բնակչության մեջ առաջացնելով մեծ խուճապ, «տրագեդիայից» հետո հանդես գալով մամուլում, ժողովներում և այլուր, մեղադրում էին միմյանց և ձևանում անմեղ…

Այսպես, հանդես գալով «Մշակ» թերթում, գավառի նախկին կոմիսարներից մեկը, երդվյալ հավատարմատար՝ Իվան Պիճիկյանը, մեղադրում է Ախալքալաքի նախկին քաղաքագլուխ և գավառի Հայոց ազգային խորհրդի նախագահ դաշնակցական՝ Մկրտիչ Մարգարյանին, դաշնակցական փոխգնդապետ՝ Առաքելյանին, իրենց թուլության ու անճարակության

  1. Տե՛ս «Հառաջ» 1918 թ., № 14:
  2. Տե՛ս «Հորիզոն» 1918 թ., № 121։