Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, որոնք թույլ էին տվել ազգամիջյան արյունոտ ընդհարումներ, Ախալքալաքի ազգային խորհրդին՝ իր կոպիտ սխալների համար, նա մեղադրում է տեղական դաշնակցականների շեֆ, նախկին գավառական գործադիր կոմիտեի նախագահ Շավարշ Դեմիրչօղլյանին՝ դեռևս գաղթից առաջ Թիֆլիս փախչելու համար և այլն[1]:

Նույն թերթի միջոցով պատասխանելով Պիճիկյանին, Մկրտիչ Մարգարյանը, դիմելով ինքնապաշտպանության, այդ բոլոր մեղադրանքները, որ իրեն են ուղղված, հեռացնում է իրենից ու դաշնակցականներից և գցում ուրիշների վրա։ Նա, օրինակ, գավառում տեղի ունեցած ազգամիջյան կռիվների մեղքը գցում է Ուսուլ-Խեչոյի և մյուս խմբապետների վրա…[2]

Նորից «Մշակի» միջոցով՝ Ախալքալաքի նախկին գավառային կոմիսար Աբգար Պայազատը փորձում է արդարացնել իրեն մայիսի 1—27-ը ընկած ժամանակամիջոցում գավառից բացակայելու համար։ Նրա հասցեին այս մեղադրանքը արտահայտել էր Մկրտիչ Մարգարյանը թիֆլիսաբնակ ախալքալաքցիների հայրենակցական միության ընդհանուր ժողովում։ Պայազատն իր այդ երկարատև բացակայությունը գավառից պատճառաբանում է՝ գործի բերումով… Նա միաժամանակ մեղադրում է Մ. Մարգարյանին այն բանի համար, որ վերջինս իր անունը մտցրել է տվել այն անձանց ցուցակի մեջ, որոնց տեռորի պետք է ենթարկեն դաշնակցականները որպես դավաճանի… Նա այդ հարցում մեղադրում է նաև Աղբալյանին[3]։

1918-ի ամռանը երկու դավադիրների կողմից օրը ցերեկով իր տան մեջ սպանվեց «Մշակ» թերթի խմբագիր Հ. Առաքելյանը…

1919-ի փետրվարի 2-ին երդվյալ հավատարմատար, հասարակական գործիչ Իվան Պիճիկյանը հանկարծակի անհայտացավ[4]։

Վերոհիշյալ պարոնների «բանակռվից» պարզվում է, որ

  1. Տե՛ս «Մշակ», 1918 թ., № 119:
  2. Տե՛ս «Մշակ», 1918 թ., № 126։
  3. Տե՛ս «Մշակ» 1918 թ., № 142 և № 143։
  4. Տե՛ս «Մշակ» 1919 թ., № 36։