մասերը, թուրքերն էլ Ախալցխայում պետք է ունենան: Նա համամիտ է թուրքերի մյուս ներկայացուցչի` Փիրալովի, կարծիքին, բայց յուրովի է ձևակերպում իր առաջարկությունը: Նա դիմելով հայերին և վրացիներին ասում է, չեք ուզում քաղաքում թուրքական զորամաս կազմվի, այն դեպքում վճռականապես պահանջում ենք հավասարապես բաժանել տեղի զինվորական գույքի շարժական մասը, որպեսզի մենք թուրքական զորամաս կազմակերպենք գավառում, քաղաքից դուրս:
Ժողովը Մուսակիեևի այդ «վճռական» պահանջի կապակցությամբ առաջարկեց, որ թուրքերը դիմեն ում հարկն է…[1]
Գավառում, ինչպես ասվել է, հայերի կշիռն, անշուշտ, շատ մեծ էր, որովհետև քաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին: Քաղաքագլուխը, օգնականը, ինչպես նաև քաղաքային վարչության բացարձակ մեծամասնությունը հայերն էին: Գավառի 16 հայկական գյուղերը քաղաքի հայության հետ կապող մի մարմին էր հարկավոր, դա կարող էր լինել Հայոց ազգային խորհրդի տեղական մասնաճյուղը: Ահա, տեղական Ազզային խորհուրդ ստեղծելու նպատակով հունվարի 26-ին տեղի ունեցավ ազգի տարբեր կուսակցությունների և խավերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Ժողովում շատ ճառեր արտասանվեցին ազգը այդ դժվարին օրերին համախմբելու անհրաժեշտության մասին, սակայն, երբ վերջապես պետք է որոշվեր ազզային խորհրդի կազմը, սկսվեցին վիճաբանությունները: Կուսակցություններից յուրաքանչյուրն ուզում էր խորհրդի կազմում բացառիկ դիրք ունենալ: Դրա համար յուրաքանչյուր կուսակցություն ձգտում էր իրենցից այնտեղ շատ ներկայացուցիչներ ընտրել: Այս վիճարանությունների պատճառով այդ օրը չստեղծվեց Ազգային խորհուրդ: Գոնե լավ է, որ ժողովը հետաձգվեց մինչև հաջորդ օրը: Այն շարունակվեց հունվարի 27-ին[2]