Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարնո գաղթականությունից առաջ Ախալցխայում 1833-ի մարդահամարի համաձայն ապրում էին՝ 411 հայ ընտանիք (385 ընտանիք կաթոլիկ հայեր, 26 ընտանիք լուսավորչական հայեր), 44 ընտանիք՝ վրացի, 117 ընտանիք՝ հրեաներ և 24 ընտանիք թուրքեր[1]:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ախալցխայի գավառն ունեցել է 189 գյուղ՝ 72.051 բնակիչով, Ախալցխա քաղաքը և Աբասթուման առողջարանը՝ 23.924 բնակիչով։ Գավառում ապրել են 95.975 բնակիչ: 1913-ի տվյալներից են վերցված այս թվերը: Ախալցխայի գավառը ազգային կազմով բազմազգ էր: Բնակչության մեծամասնությունը թուրքերն էին (56,100 մ.), նրանցից քաղաքում ապրում էին ընդամենը 26 մարդ:

Գավառի հայերը թվաքանակով երկրորդն էին (28.000 մարդ), որոնցից 18.000-ն ապրում էին Ախալցխա քաղաքում (քաղաքի բնակչության մոտ 80 %-ը), իսկ 10.000-ը գյուղերում: Գավառում ապրում էին 9500 վրացիներ, որոնցից 7500-ը՝ գյուղերում, 2000-ը՝ քաղաքում։ Քաղաքում ապրում էին նաև 3000 վրացախոս հրեաներ։ Քաղաքի բնակչությունը 23.924 մարդ էր։

Գավառի գյուղերում ապրում էին նաև մուսուլման քրդեր[2]:

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄԸ ՄԵՍԽԵԹԻ ԹՈԻՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ

1917-ի նոյեմբերի 15-ին կազմակերպվեց Անդրկովկասյան կոմիսարիատը և փաստորեն Անդրկովկասն անջատվեց Խորհրդային Ռուսաստանից։ Երկրամասում ստեղծվեց ծանր ու բարդ իրավիճակ: Ազգային կուսակցությունների վարած ներհակ գործողությունների հետևանքով ազգամիջյան հարաբերությունները խիստ սրվեցին: Արտակարգ ծանրացավ երկրամասի քրիստոնյաների (վրացիների և հատկապես հայերի) վիճակը, երբ ռուսական

  1. ↑ Տե՛ս Հ. Ս. Էփրիկյան բնաշխարհիկ բառարան Հ. Ա. Վենետիկ
  2. ↑ Տե՛ս Կ. Գ. Ղաֆադարյան, «Ախալցխայի 1917—1918 թթ. ինքնապաշտպանական կոիվները» «Բանբեր Հայաստանի արխիվների», 1988 թ. 1, էջ 143)